Կարաբալայի արձանը տեղափոխեցին... թաքո՞ւն
Հասարակություն
Կարաբալայի արձանն Աբովյան փողոց տեղափոխելու համար պայքարող քաղաքացիներին առավոտյան տեղեկացրին, որ արձանը «Մոսկվիչկա» սուպերմարկետի մոտից պետք է տեղափոխվի ժամը 16.00-ին։ Նախաձեռնողները հրավիրում էին քաղաքացիներին և լրագրողներին ներկա գտնվելու տեղափոխմանը։
Քիչ առաջ նախաձեռնության ֆեյսբուքյան խմբում հայտարարություն հայտնվեց, որ արձանն արդեն իսկ տեղափոխել են՝ չսպասելով նախապես հայտարարված ժամին։ Տարօրինակն այն է, որ այդ մասին տեղյակ չեն պահել նաև նախաձեռնության հեղինակներին, և նրանք պատահաբար են հայտնաբերել, որ արձանը տեղում չէ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը