Թունիսի նախագահը հեռակա կարգով 20 տարվա ազատազրկման է դատապարտվել
Աշխարհ
Ռազմական տրիբունալը հեռակա կարգով 20 տարվա ազատազրկման է դատապարտել Թունիսի նախկին նախագահ Զինա ալ–Աբիդինա բին Ալիին, որը մեղադրվում է երկրում անկարգություններ հրահրելու և բողոքի ցույցերի ընթացքում սպանություններին մեղասկից լինելու համար, հաղորդում է BBC–ն։
Այժմ Բին Ալին գտնվում է Սաուդյան Արաբիայում, որտեղ նա քաղաքական ապաստան է ստացել 2011–ի հունվարին՝ Թունիսում իրականացված հեղափոխությունից հետո։
Վերջին մեկ տարվա ընթացքում Թունիսի նախկին նախագահը 16-35 տարվա ազատազրկման է դատապարտվել կոռուպցիայի, մեքենայությունների, պետական գույքի յուրացման և թմրանյութ պահելու համար։
Հիշեցնենք, որ 2011–ի հունվարին Թունիսում սկսված հակակառավարական բողոքի ցույցերի ճնշման տակ Բին Ալին հրաժարական տվեց։ Այդ իրադարձությունների ընթացքում մի քանի հարյուր մարդ է սպանվել, ավելի քան 2 հազարը՝ վիրավորվել։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ