Շենքը մեկ այլ վայրում վերակառուցելը լավագույն տարբերակը չէ. Մկրտիչ Մինասյանը` Աֆրիկյանների տան մասին
Հասարակություն
Շենքը մեկ այլ վայրում վերակառուցելը լավագույն տարբերակը չէ: Լուրեր.com-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը` մեկնաբանելով քաղաքային իշխանությունների` Աֆրիկյանների տունը մեկ այլ տեղում վերակառուցելու որոշումը:
«Մի նոր բան է ստեղծվում, դա հուշարձանի հետ կապված չի լինելու: Հուշարձանի հիշողությունն է մնում: Ամեն տեղ էլ աշխատում են նման բաներից խուսափել, բայց դա չարիքների փոքրագույնն է համարվում: Տանում են գլխավոր պողոտայում հավաքեն, ամբողջն իրար գլխի են հավաքում: Նման բան անելը նույնպես հուշարձան կորցնել է նշանակում»,- ասաց Մինասյանը:
Հիշեցնենք, որ երեկ համարակալվել են Աֆրիկյանների շենքի քարերը: Քաղաքի իշխանությունը խոստանում է անվնաս տեղափոխել դրանք ու շենքը մեկ այլ վայրում վերակառուցել: Աֆրիկյանների տունը և նրա շրջակա տարածքը Կառավարության որոշմամբ ճանաչվել է բացառիկ գերակա հանրային շահ, իսկ ձեռքբերման իրավունքը տրվել է «Դվին հոլդինգ» ՓԲԸ-ին, որի իրավահաջորդն այժմ «Միլենիում կոնստրակշն» ՍՊԸ-ն է:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը