Green card-ի խաղարության արդյունքները չեղյալ չեն հայտարարվել. ԱՄՆ դեսպանատունը հերքում է
Հասարակություն
Երեկ «Հայկական Ժամանակ» օրաթերթը գրել էր, որ մայիսին կայացած ԱՄՆ-ի Green card-ի խաղարության արդյունքների, ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության՝ վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել՝ համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով:
Լուրեր.com–ի հետ զրույցում Հայաստանում ԱՄՆ դեսպանատան մամլո բաժնի պատասխանատու Թագուհի Ջաղուկյանն հերքեց այդ լուրը, նշելով, որ եղել է շփոթմունք, և տեղեկությունը վերաբերվել է անցյալ տարվա Green card-ի խաղարությանը։
Հիշեցնենք, որ ըստ մամուլի հրապարակման ՀՀ-ում 998 մարդ ԱՄՆ-ում մշտական բնակություն հաստատելու իրավունք է ստացել: Սակայն, հակառակ շահողների ուրախության՝ վիճակախաղի արդյունքները չեղյալ են հայտարարվել՝ համակարգչային ծրագրի հետ կապված խնդրի պատճառով: Հայտատուների պատահական ընտրությունը ԱՄՆ օրենսդրության համապատասխան չի իրականացվել: Ընդհանուր առմամբ, աշխարհում շահող էր ճանաչվել 50 հազար մարդ:
Ավելացնենք նաև, որ «Հայկական Ժամանակ» օրաթերթն իր այսօրվա համարում անդրադառնալով նախորդ օրը հրապարակված անճշտությանը՝ նշել էր, որ «ՀԺ»–ի լրագրողը նպատակ է ունեցել հիշեցնելու, որ անցյալ տարվա վիճակախաղի արդյունքներն են չեղյալ հայտարարվել, և երկրորդ փուլ է անցկացվել: Թույլ տրված անուշադրության պատճառով անցյալ տարվա դեպքը վերագրվել է այս տարվան:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը