Անձամբ ես ուզում եմ, որ քաղաքական ենթատեքստ չերևա. Սուրեն Զոլյան (Տեսանյութ)
Հասարակություն
ԵՊԼՀ նախկին ռեկտոր Սուրեն Զոլյանն իր հետ կապված իրադարձությունների տակ քաղաքական ենթատեքստ չի ցանկանում տեսնել: Այս մասին Լուրեր.com-ի հետ զրույցում ասաց ինքը՝ Զոլյանը: «Ամեն մեկի իրավունքն է տեսնել քաղաքական ենթատեքստ: Անձամբ ես ուզում եմ, որ այդպիսի ենթատեքստ չերևա կամ, որ մենք խնդիրը դնենք բոլոր քաղաքական ուժերին նույն ձևով՝ արդյո՞ք մենք ուզում ենք, որ Հայաստանում զարգանա կրթությունը, թե՞ ոչ։ Թե՞ բարձրագույն կրթության մեջ պետք է լինեն սերժանտական մոտեցումներ՝ ներկա-բացակա անելու համար և որևէ այլ բան չպետք է կիրառվի: Այս ստեղծագործական ներուժը, որն ունի ժողովուրդը ուղղակի պետք է նպատակահարմար ձևով օգտագործվի և մենք կորցնելու ենք այդ բարձրագույն կրթության համակարգը, որով հպարտանում ենք և որը, ցավոք սրտի, այսօր շատ վատ վիճակում է, և հենց այն փաստը, որ պարոն Աշոտյանն է այսօր նախարարը դա անհանգստացնող է և ցույց է տալիս, որ մեր բարձրագույն կրթության համակարգն իրոք հիվանդ է», - նշեց Զոլյանը:
Այն հարցին, թե ԿԳ նախարարն ինքնուրո՞ւյն է գործել, թե՞ դա եղել է պատվեր, Սուրեն Զոլյանը նշեց, որ հարկավոր է պարոն Աշոտյանից հարցնել՝ թե ինքն ինքնուրո՞ւյն է գործել, թե՞ պատվեր է կատարել: «Այդ հարցի պատասխանը կարող է տալ միայն Աշոտյանը կամ էլ նրա բուժող բժիշկը», - նշեց Զոլյանը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը