Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին 

Մինչև օրս բնության ջրագրական հուշարձան համարվող Թռչկան ջրվեժը չունի անձնագիր

Հասարակություն

«Թռչկան» քաղաքացիական նախաձեռնությունը նամակ է հղել ՀՀ բնապահպանության նախարարին հետևյալ բովանդակությամբ.

«Հարգելի պարոն նախարար.

Ինչպես Ձեզ հայտնի է մեր քաղաքացիական նախաձեռնության պայքարի արդյունքում ՀՀ կառավարությունը դեռևս 2011թ. նոյեմբերի 3-ին հ. 1588-Ա որոշմամբ ՀՀ Լոռու մարզի Մեծ Պառնիի գյուղական համայնքի հողերի oգտագործման ժամանակավոր սխեմայում պետական սեփականություն հանդիսացող` էներգետիկայի, տրանսպորտի, կապի և կոմունալ ենթակառուցվածքների oբյեկտների նշանակության մեկ հեկտար հողամասը («Թռչկան» հանդամաս` հատկացված Թռչկան ջրվեժի տարածքում կառուցվող փոքր հիդրոէլեկտրակայանի համար) փոխադրել է հատուկ պահպանվող տարածքների կատեգորիա' բնապահպանական գործառնական նշանակությամբ:

Նշյալ որոշման 3-րդ կետի համաձայն Դուք, իբրև ՀՀ բնապահպանության նախարար և ՀՀ էներգետիկայի և բնական պաշարների նախարարը` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո, որն ուժի մեջ է մտել 24.11.2011թ., 10-oրյա ժամկետում պետք է ընդունեիք սույն որոշումից բխող անհրաժեշտ իրավական ակտեր:

Իսկ նույն որոշման 6-րդ կետի համաձայն` Դուք` իբրև ՀՀ բնապահպանության նախարար, սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում (24.11.2011թ.-24.01.2012թ.) պետք է կազմեիք և հաստատեիք «Թռչկան» բնության ջրագրական հուշարձանի անձնագիրը: Ավաղ, մինչև օրս բնության ջրագրական հուշարձան համարվող Թռչկան ջրվեժը չունի անձնագիր:

Չնայած, հարկ ենք համարում հիշեցնել, որ մինչև ՀՀ կառավարության կողմից սույն որոշումն ընդունելը, երբ այն դեռ նախագիծ էր, մենք գրավոր առաջարկություններ էինք ներկայացրել ՀՀ կառավարությանը և Ձեզ, միևնույն ժամանակ նախազգուշացրել, որ պետք է հաշվի առնել մի կարևոր հանգամանք, որ Թռչկան ջրվեժը գտնվում է Հայաստանի հյուսիսային շրջանում, իսկ ձմեռն այնտեղ բավականին խստաշունչ է, այն տևում է մինչև ապրիլ ամիսը, ձյունն այնտեղ շուտ է սառչում, իսկ մինչև ապրիլ ամիսը նոր սկսում է հալչել: Սակայն այս և մյուս կարևոր ու առանցքային հարցերը հաշվի չեն առնվել ոչ Ձեր, ոչ էլ ՀՀ կառավարության կողմից:

Մեր կարծիքով անհնար է նոյեմբեր ամսին ընդունել նման որոշում և սահմանել երկամսյա ժամկետ, երբ Թռչկան ջրվեժի անձնագրավորման համար անհրաժեշտ էր լինելու չափագրման աշխատանքներ իրականացնել: Մեզ համար շարունակում է զարմանալի մնալ մի փաստ, որ ՀՀ կառավարությունը, այդ թվում նաև ՀՀ բնապահպանության նախարարությունը հաշվի չէին առել այս կարևոր հանգամանքը, ինչի արդյունքում ՀՀ կառավարությունը` ի դեմս ՀՀ բնապահպանության նախարարության խախտել է իր իսկ կողմից 03.11.2011թ. ընդունված հ. 1588-Ն որոշմամբ սահմանված պահանջներն ու ժամկետները:

Այժմ դիմելով Ձեզ, խնդրում ենք համաձայն «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքի 6-րդ և 9-րդ հհ. պահանջների մեզ տրամադրել հստակ և մանրամասն տեղեկատվություն հետևյալ հարցերի վերաբերյալ.
1) Ինչպիսի քայլեր եք ձեռնարկել մինչև օրս ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման պահանջների կատարման ուղղությամբ (եթե իհարկե ձեռնարկել եք):
2) Ինչու և ինչ հարգելի պատճառներից ելնելով եք խախտել ՀՀ կառավարության 03.11.2011թ. հ. 1588-Ն որոշման 6-րդ կետով սահմանված Ձեր վրա դրված պարտավորության կատարման ժամկետը:

3) Ինչ ֆինանսական միջոցներով են իրականացվելու (կամ իրականացվում) Թռչկան ջրվեժի անձնագրավորման աշխատանքները և որքան գումար է այն կազմելու (կազմել):
4) Տեղյակ եք արդյոք, որ «Թռչկան» ջրվեժ տանող ճանապարհը, որը բացվել էր «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից իրականացված շինարարական աշխատանքների ժամանակ, սողանքավտանգ վիճակում է և ձնհալից հետո հողը սահում է դեպի Չիչխան գետը, եթե այո, ապա ինչ քայլեր եք ձեռնարկել (կամ ձեռնարկում) այդ սողանքը կանխելու ուղղությամբ:
5) Արդյոք «Ռոբշին» ՍՊԸ-ի տնօրենին պարտավորեցրել եք վերականգնել իր իսկ կողմից Թռչկան ջրվեժի հարող տարածքում` Չիչխան գետին և նրա շրջակա միջավայրին հասցված վնասը վերականգնելու համար, եթե այո, ապա որքան ժամկետում այն պետք է իրականացնի:
6) Արդյոք իրականացրել եք համալիր փորձաքննություն «Ռոբշին» ՍՊԸ-ի կողմից Չիչխան գետի հարող տարածքում շինարարական աշխատանքներն իրականացնելու արդյունքում պետությանը և համայնքին հասցված վնասը գնահատելու նպատակով, եթե այո, ապա երբ և որքան գումարի վնաս է հասցվել, եթե ոչ, ապա հիմնավորել, թե ինչու մինչև օրս պատասխանատվության չեք կանչել «Ռոբշին» ՍՊԸ-ին և չեք պարտավորեցրել նրան վերականգնելու իր իսկ կողմից Չիչխան գետին և նրա շրջակա միջավայրին հասցված վնասը:
7) Առաջարկում ենք նաև Հայաստանի բնության հուշարձանների ցանկում ուղղել Թռչկան ջրվեժի նկարագրությունը, քանի որ այն գտնվում է անմիջապես Չիչխան գետի վրա, ոչ թե գոյություն չունեցող Թռչկան վտակի:
Ակնկալում ենք ստանալ գրավոր հիմնավորված պատասխան»:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ
Ամենադիտված