Հուշագիր՝ Տաթևի վանական համալիրի (IX դար) վերականգնման գործընթացում համագործակցելու մասին
Գիտություն և Մշակույթ
Սույն թվականի հունիսի 9-ին Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, ՀՀ մշակույթի նախարարության և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամի միջև ստորագրվեց ՀՀ Սյունիքի մարզի Տաթևի վանական համալիրի (IX դար) վերականգնման գործընթացում համագործակցելու մասին Հուշագիր:
Հուշագրի համաձայն` Կողմերն ընգծում են Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու բացառիկ դերն ու նշանակությունը հայ ժողովրդի կյանքում՝ ազգային մշակույթի զարգացման և ազգային ինքնության պահպանման գործում:
Կողմերը նաև առաջնորդվում են պատմամշակութային ժառանգության վերականգման, պահպանման, հետագայում սերունդներին փոխանցման, հոգևոր և մշակութային կյանքի վերածննդի, ինչպես նաև պետական և մասնավոր հատվածների կողմից խնդրի օրակարգային հանրահռչակման հրամայականով:
Միևնույն ժամանակ նախատեսվող համագործակցությունը նպատակ ունի ապահովել զբոսաշրջության զարգացումն ու պատմամշակութային ժառանգության միջազգային ճանաչելիության խթանումը:
Ըստ այդմ` Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին, ՀՀ մշակույթի նախարարությունը և Հայաստանի ազգային մրցունակության հիմնադրամը անհրաժեշտ են համարել միավորել իրենց ուժերը` համատեղ աշխատանքներ ծավալելու վանական համալիրի վերականգնման և տարածքի բարեկարգման գործում:
Հուշագրի ներքո առաջարկվող համագործակցությունը կգործի այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ է Տաթևի վանական համալիրի վերականգման համար:


















































Ամենադիտված
Ջուր հավաքեք. բազմաթիվ հասցեներում երկար ժամանակ ջուր չի լինելու