«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը հերքում է. Լուրեր.com-ը՝ հիշեցնում
Հասարակություն
Սույն թվականի հունիսի 12-ին Լուրեր.com-ը հարցազրույց էր հրապարակել հունիսի 3-8-ը Թբիլիսիում «Փոխակերպելով քաղաքականությունը» թեմայով սեմինարին Հայաստանը ներկայացրած երիտասարդներից Հրայր Մանուկյանի հետ: Սեմինարը կազմակերպել էր «Կոնրադ Ադենաուեր» (Konrad Adenauer) հիմնադրամը:
«Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամը հանդես է եկել Լուրեր.com կայքում հրապարակված հարցազրույցում տեղ գտած որոշ դրույթների հերքմամբ, որը Լուրեր.com-ը ներկայացնում է ձեր ուշադրությանը: Միեւնույն ժամանակ կայքի խմբագրությունը կոչ է անում «Կոնրադ Ադենաուեր» հիմնադրամի հայաստանյան գրասենյակին հավատարիմ մնալ հիմնադրամի առաքելությանը, որը հիմնված է մարդու իրավունքների, խոսքի ազատության եւ ժողովրդավարության հիմնարար արժեքների վրա: Մեզ համար անակնկալ էր աշխարհում խոսքի ազատություն քարոզող կազմակերպության ներկայացուցչի տարակուսելի գործելաոճը, այն է՝ հեռախոսազանգի միջոցով կայքից հարցազրույցի հեռացման պահանջը:
Լուրեր.com-ը, մերժելով նման գործելաոճը եւ հավատարիմ լինելով լրատվության կանոններին, ստորեւ ներկայացնում է «Konrad Adenauer»-ի հերքման տեքստը.
«Կոնրադ Ադենաուեր հիմնադրամը դատապարտում է առանց թույլտվության իր անվանման և իր միջոցառման ժամանակ կատարված նկարի օգտագործումը: Վերոհիշյալ միջոցառումը ուղղված է էլիտայի երիտասարդ ներկայացուցիչներին Եվրոպայում քաղաքական համակարգի, եվրոպական արժեքների և նպատակների հետ ծանոթացնելուն, որպեսզի դրանով իսկ աջակցի Եվրոմիությանը իտեգրվելուն: Բովանդակային առումով տվյալ հարցազրույցը չի համապատասխանում միջոցառման բովանդակությանը:
Մենք ցավում ենք, որ մեր անունը անհատական շահերի և նպատակների համար է չարաշահվել»։
Հ. Գ. Տեղեկացնենք նաեւ, որ Լուրեր.com-ը պատրաստ է ներկայացնել սույն հերքման վերաբերյալ Հրայր Մանուկյանի կարծիքը:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը