Տավուշի մարզում կաթի մթերման խաթարված գործընթացը հնարավոր է կարգավորել
Տեսանյութեր
ՀՀ Տավուշի մարզի Բերդի տարածաշրջանում արտադրված կաթի մթերում չիրականացնելու վերաբերյալ ստացված ահազանգերին արձագանքելու նպատակով ՀՀ գյուղնախարարի առաջին տեղակալ Գ. Բաղյանը, նախարարության համապատասխան առանցքային ստորաբաժանումների ղեկավարները և «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի մթերումների գծով փոխտնօրեն Ռ. Մուրադյանը այցելեցին ՀՀ Տավուշի մարզ և մարզխորհրդի նիստում, մարզպետի, մարզպետարանի համապատասխան ստորաբաժանումների ղեկավարների և Բերդի տարածաշրջանի Ազատամարտ, Վարագավան, Թովուզ, Ներքին Կարմրաղբյուր, Նավուր, Նորաշեն և Կողբ համայնքների ղեկավարների հետ քննարկեցին վերոհիշյալ համայքներում արտադրվող կաթի մթերման գործընթացում ծառացած խնդիրները: Քննարկման արդյունքում պարզվեց, որ մի շարք միջազգային կազմակերպությունների և ՀՀ գյուղատնտեսության նախարարության աջակցությամբ վերոհիշյալ համայնքներում տեղակայված կաթի հավաքման և նախնական մշակման (պաղեցման) սարքավորումները, ինչպես նաև 2 համայնքներին տրամադրված կաթի տեղափոխման ավտոմեքենաները նպատակային օգտագործելու դեպքում հնարավոր է կանոնակարգել կաթի մթերման գործընթացը:
Կաթի մթերմանը խոչընդոտող մյուս հիմնական գործոնը համապատասխան քանակությամբ բարձրորակ կաթի բացակայությունն է:
ՀՀ Տավուշի մարզպետի, ՀՀ գյուղատնտեսության նախարարության ներկայացուցիչների, «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ի մթերումների գծով փոխտնօրենի և Բերդի տարածաշրջանի վերոհիշյալ համայնքների միջև պայմանավորվածություն ձեռք բերվեց, որ համապատասխան քանակությամբ կաթի հավաքագրման և կաթ արտադրողների միջոցով հավաքագրված կաթը Ճամբարակի տարածաշրջան տեղափոխելու դեպքում «Աշտարակ կաթ» ՓԲԸ-ն կվերանայի 3,6 % յուղայնությամբ 1 կգ կաթը 120 դրամով մթերելու հարցը:


















































Ամենադիտված
Լքված նորածնի ծնողները հայտնաբերվե՞լ են․ ինչ է հայտնում ՔԿ-ն