Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ Մեսսի Թուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. Ֆիդան ԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ Եվկուրով Կիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համար Թրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ում Հայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել է Գերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարում Ռուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերից Երևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակ Թրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին 

Ա. Գեւորգյանն այցելեց Լոռու մարզ

Հասարակություն

ՀՀ փոխվարչապետի, տարածքային կառավարման նախարարի պաշտոնակատար Արմեն Գեւորգյանն այսօր աշխատանքային այցով Լոռու մարզում էր:

Ա. Գեւորգյանն այցն սկսեց մարզի Մարգահովիտ համայնքից, որտեղ ներկա գտնվեց «Էյ Թի Փի» բարեգործական հիմնադրամի "Օհանյան" բնապահպանական կրթության կենտրոնի բացման արարողությանը: Համայնքում գործում է հիմնադրամի անտառվերականգնման տնկարանը, որին կից էլ հիմնված այս կենտրոնում կազմակերպվելու են բնապահպանական թեմաներով ուսուցումներ, դասընթացներ, դպրոցականների, ուսանողների այցեր: Ծրագիրն իրականացվում է հիմնադրամի ամերիկահայ բարերարներ Օհանյանների ընտանիքի ֆինանսական աջակցությամբ, կենտրոնի ստեղծման համար ներդրվել է շուրջ 200 հազ. դոլար: Հիմնադրամի մեկ այլ տնկարան, որը նախատեսված է համայնքային ծառատնկման համար, կից բնապահպանական կենտրոնով հաջողությամբ գործում է Արագածոտնի մարզի Կարին գյուղում, եւ այդ դրական փորձը հանրապետության հյուսիսային մարզում եւս նույնպիսի կենտրոն ստեղծելու հիմք է հանդիսացել:

Ա. Գեւորգյանը ողջունեց նախաձեռնությունը՝ վստահություն հայտնելով, որ այն կարեւոր կենտրոն կդառնա տարածաշրջանի համար: Նա նաեւ անդրադարձավ հիմնադրամի գործունեությանը՝ ընդգծելով թե գյուղացիական տնտեսություններին, թե անտառվերականգնման համար որակյալ տնկիներով ապահովելու աշխատանքների կարեւորությունը, ինչպես նաեւ համայնքների հետ համագործակցությունը:

Ա. Գեւորգյանն այնուհետեւ մեկնեց Վանաձոր, մարզպետ Ա. Նալբանդյանի եւ քաղաքապետ Ս. Դարբինյանի հետ այցելեց Է.Կզարթմյանի անվան երաժշտական դպրոց, որը վերանորոգվում է մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով: Այդ նպատակով պետբյուջեից հատկացվել է 205 մլն դրամ, նույնքան ներդրում էլ կատարել է համայնքը: Նախատեսվում է, որ աշխատանքները կավարտվեն մինչեւ օգոստոսի վերջը: Ա. Գեւորգյանը գոհունակություն հայտնեց աշխատանքների ընթացքից՝ ողջունելով համայնքի մասնակցությունը տեղական նշանակության ծրագրերի իրականացմանը: Նա եղավ նաեւ Գեղասար համայնքում, շրջեց կառուցվող համայնքային կենտրոնում, ծանոթացավ կատարվող աշխատանքներին: Ծրագրի երկրորդ փուլով նոր համայնքային կենտրոնի կառուցման համար հատկացվել է 30 մլն դրամ: Կենտրոնը շահագործման կհանձնվի արդեն հուլիսին:

Ա. Գեւորգյանը մարզպետի եւ քաղաքապետի ուղեկցությամբ այցելեց նաեւ Վանաձորի կերպարվեստի թանգարան, որտեղ բացվել է Հայաստանի վաստակավոր նկարիչ Անատոլի Ավետյանի անհատական ցուցահանդեսը, ծանոթացավ ներկայացված ստեղծագործություններին:

Վանաձորի քաղաքապետարանում անցկացված խորհրդակցության ընթացքում Ա. Գեւորգյանին զեկուցվեց, որ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ փուլով նախատեսված աշխատանքները մոտենում են ավարտին, իսկ երրորդ փուլով քաղաքում ծրագրերի իրականացման համար նախատեսվել է 325 մլն դրամ, որը կուղղվի դպրոցների, համայնքային ճանապարհների, բազմաբնակարան շենքերի տանիքների վերանորոգմանը:

Խորհրդակցությանը քննարկվեցին նաեւ համայնքային եկամուտների հավաքագրման ընթացքին առնչվող հարցեր: Ա. Գեւորգյանը հորդորեց հետեւողական աշխատանքներ իրականացնել հատկապես հողի հարկի հավաքագրումների մասով, ինչպես նաեւ բնակիչներին ներկայացնել տեղական հարկերի ապառքների մասին օրենսդրական փաթեթի նպատակները: Նա նաեւ ուշադրություն հրավիրեց այն հանգամանքին, որ փաթեթով նախատեսված արտոնությունները գործում են մինչեւ տարեվերջ եւ կոչ արեց օգտվել այդ հնարավորությունից: Նա նաեւ ընդգծեց, որ վարչարարության խնդիրները գտնվելու են ՏԿ նախարարության ուշադրության կենտրոնում:

Վանաձորից Ա. Գեւորգյանը մեկնեց Սպիտակ քաղաք, որտեղ եւս ծանոթացավ մարզի առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրի երկրորդ եւ երրորդ փուլերով իրականացվող աշխատանքներին: Երկրորդ փուլով նախատեսված աշխատանքներն արդեն ավարտվում են, իսկ երրորդ փուլով քաղաքում կիրականացվեն ճանապարհների վերանորոգման եւ բարեկարգման աշխատանքներ:

Սպիտակում քաղաքապետի հետ քննարկվեցին սեփական եկամուտների հավաքագրման տեմպերը, ընթացիկ այլ հարցեր: Քաղաքապետն Ա. Գեւորգյանին ներկայացրեց «Վարպետաց» թաղամասի տարածքը որպես քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտ ճանաչելու մասին կառավարության որոշման հետ կապված առաջարկություններ:

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Արդեն կարոտում եմ հավաքականի մարզաշապիկը․ ՄեսսիԹուրքիան մտադիր չէ զորք ուղարկել Եմեն` ռազմական գործողություններին մասնակցելու համար. ՖիդանԱՄՆ-ն ու Եվրոպայի մի շարք երկրներ ոչ միայն աջակցում, այլև խմբավորումներ են ստեղծում. Գեներալ ԵվկուրովԿիևը ԵՄ-ից 1,2 միլիարդ եվրո է ստացել ռազմական ծախսերի համարԹրամփը հայտարարել է, որ ԶԼՄ-ները Լոս Անջելեսի և Սան Դիեգոյի վրա հարվածների մասին իր խոսքերը համատեքստից կտրել են ՀՀ ըմբշամարտի Մ-23 հավաքականների կազմերը ԱԱ-ումՀայաստանի զբոսաշրջային ապահովության և անվտանգության ցուցիչը կտրուկ վատթարացել էԳերմանիան և Մեծ Բրիտանիան կհամագործակցեն ռուսական կիբերհարձակումների դեմ պայքարումՌուսաստանը համաձայն է Ռուբիոյի՝ Ուկրաինայում կարգավորման հեռանկարների գնահատականի հետ. Պեսկով Ոսկե մեդալ՝ ԱՊՀ երկրների Դելֆյան խաղերիցԵրևանում «BENTLEY»-ով հայտնաբերվել և ձերբակալվել են 21 և 23-ամյա երիտասարդներ․ մեքենայի մեջ եղել է «Մակարով» տիպի ատրճանակԹրամփի վարչակազմը դադարեցրել է Microsoft-ի մասնակցությունը գրին քարտերի տրամադրման ծրագրին ՀՀ դեսպանն ու Ֆրանս-Հայկական առևտրաարդյունաբերական պալատի նախագահը քննարկել են արտահանման խթանումըFirebird AI-ն հերքել է ընկերության տվյալների կենտրոնի վերաբերյալ ՌԴ պաշտոնյայի պնդումներըՀԷՑ-ը պատրաստվում է ընդլայնել համագործակցությունը բանկային ոլորտի հետՄադուրոյին և նրա կնոջը մեղադրել են խոշտանգումներ իրականացնելու նպատակով դավադրության մեջՈստիկանության ստուգումների արդյունքում բաժին է ներկայացվել 77 անձԹրամփը խոստացել է մինչև նոյեմբերի 3-ը չհարձակվել Իրանի վրաՏարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ինԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալԱզգային ժողովը արտահերթ նիստ կգումարիԹուրք-վրացական սահմանի մոտ գտնվող մայրուղում սողանք է տեղի ունեցել․ մեկ մարդ է զոհվել, վնասվել է ութ բեռնատարԴսեղ-Մարց ճանապարհը հոկտեմբերի 9-ից ժամանակավորապես կփակվիԳորիսում հանդիպել են Հայաստանի ու Ադրբեջանի ներկայացուցիչները. Տոկաևը՝ «Թրամփի ուղու» մասին (տեսանյութ) Վարչապետն ԱՊՀ պետությունների ղեկավարների հետ այցելել է ազգային մշակույթի և ուտեստների փառատոնՈղբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվելՍիրիան կարող է զորք ուղարկել Եմեն, ՆԱՏՕ-ն՝ փակել Ռուսաստանի ելքը Բալթիկ ծովՀարավային Կորեան Ուկրաինայից հետ է կանչել դեսպանին՝ ռազմագերիների շուրջ սկանդալի պատճառովԸնդդիմությունը նոր հարցման մեջ Իսրայելում ընտրություններից առաջ շրջանցել է Նեթանյահուի դաշինքին Էս ամենը ողբերգական հետևանք կարող էր ունենալ․ Փաշինյանի շանտաժն իր արդյունքը տալիս է․ՎարդանյանԴատախազությունն ուզում է բռնագանձել Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող «Այրարատ» կինոթատրոնի շենքըՊուտինը մեկնել է Թուրքմենստան՝ մասնակցելու ԱՊՀ պետությունների ղեկավարների խորհրդի նիստին Բացահայտվել է հանքարդյունահանման ապօրինի դեպքԵրևանն ու Լայպցիգը հռչակվել են քույր քաղաքներՀայաստանի տաղավարը՝ ԱՊՀ պետությունների մշակույթի և ազգային ուտեստների փառատոնին (տեսանյութ) Ինչ էլ խոսեք, պատմության մեջ մնալու եք որպես Արցախ հանձնած ու Ադրբեջանի նարատիվների աջակիցներՄեծ Բրիտանիայի վարչապետը խոստացել է ԵՄ-ի հետ ավելի սերտ համագործակցության ձգտել Չարբախում՝ «MG» սուպերմարկետի մոտ հրդեհ է բռնկվել վագոն-տնակում. այն վերածվել է մոխրակույտիՓոփոխություններով զգալիորեն կբարձրացվի քննության արդյունավետությունը․ ՔԿ ղեկավարԴանիան առանց մարդկանց համաձայնության դիպֆեյքերի տարածման դեմ օրենք է մշակում Լիտվան կառաջարկի ԵՄ-ին արգելել ռուսական հացահատիկի տարանցումըԻրանը մտադիր է քննարկել էներգետիկ համագործակցությունը ԱՊՀ գագաթնաժողովումՓաշինյանը կհանդիպի Ալիևին և Պուտինին. ՌԴ ՊՆ-ն հայտնել է Խարկովի ևս մեկ բնակավայրի գրավման մասինԱՄՆ-ի առաջարկը Թեհրանի սեղանին է․ Արաղչին մանրամասներ է հայտնել Ուկրաինական կարգավորման գործընթացը փակուղու մեջ է․ ՌուբիոԿաշպիրովսկու մարմինը կարող են Ուկրաինա հասցնել ԵՄ երկրների տարածքով. Shot Գերմանիայում ոստիկանությունը կրակել և սպանել է 27-ամյա տղամարդուՇարունակվում են ապօրինի պահվող զենք-զինամթերքի կամավոր հանձնումներըՌուբիոն զգուշացրել է Ուկրաինայում իրավիճակի սրման վտանգի մասինԱրարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Մուխտար Տլեուբերդիի հետ
Ամենադիտված