Դեմի Մուրն ամուսնալուծվում է
Աշխարհ
Հոլիվուդյան դերասանուհի Դեմի Մուրը հայտարարել է, որ ամուսնալուծվելու է ամուսնուց, ում հետ արդեն 6 տարի է` ամուսնացած է:
Իր հայտարարության մեջ դերասանուհին ընդգծել է, որ մեծ դժվարությամբ է նման որոշում կայացրել: Նա հստակ չի ասել, թե որն է իր նման որոշման պատճառը, միայն ասել է որ որոշակի արժեքներ եւ խոստումներ կան, որոնք իր համար սուրբ են:
Դերասանուհին խնդրել է իր շրջապատին, որ հարգանքով վերաբերեն եւ հասկանան իր զգացմունքները:
Իսկ ամուսինը՝ Էշթոն Քաթչերը, ասել է, որ միշտ սիրով կհիշի իր կնոջ հետ անցկացրած ժամանակը։
Մամուլը գրում է, որ ամուսնալուծության պատճառը հավանաբար Քաթչերի դավաճանություններն են եղել, որոնց մասին լրատվամիջոցները սկսեցին գրել դեռեւս 2010-ին:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ