Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացք Հավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե Մելիքյան Կանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցել Ապօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնաս Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը ԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը «Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարում Ո՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. Այվազյան Բիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճը 

Կոչ Եվրամիության կառույցներին և Հայաստանի իշխանություններին. Արեւելյան գործընկերության քաղաքացիական հասարակական ֆորում

Աշխարհ

Հայաստանում տեղի ունեցած խորհրդարանական եւ առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ԱլԳ ՔՀՖ «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ եւ պատշաճ կառավարում» 1-ին աշխատանքային խմբի հայտարարությունը.

 

Արեւելյան գործընկերության (ԱլԳ) քաղաքացիական հասարակության ֆորումի (ՔՀՖ) 1-ին աշխատանքային խումբն իր մտահոգությունն է հայտնում 2012թ. մայիսի 6-ին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների եւ դրա հետ կապված՝ ընտրությունների ինստիտուտի հանդեպ հասարակական վստահության մակարդակի առավել անկման վերաբերյալ:

Ինչպես տեղական, այնպես էլ միջազգային դիտորդների կողմից արձանագրվեցին անօրինական գործողությունների բազմաթիվ փաստեր: Ընտրական գործընթացը ստվերեցին այնպիսի խախտումներ, ինչպիսիք են ընտրակաշառքի համատարած բաժանումը, այդ թվում՝ բարեգործության անվան տակ, վարչական ռեսուրսների չարաշահումը, գործատուների (ինչպես պետական, այնպես էլ մասնավոր կառույցներում) ճնշումն իրենց աշխատակիցների նկատմամբ, ընտրություններում իրենց ցանկալի արդյունքներին հասնելու նպատակով վախի մթնոլորտի ահագնացումը երկրի մի շարք մարզերում, քաղաքական նպատակներով ուսումնական հաստատությունների, առողջապահական հիմնարկների օգտագործումը եւ քարոզարշավներին անչափահասների ներգրավումը:

Ողջ գործընթացի վրա էական ազդեցություն թողեցին ընտրացուցակների հետ կապված մեքենայությունները, այդ թվում՝ ծայրամասերի բնակիչների զանգվածային գրանցումները խոշոր քաղաքներում: Փաստորեն, ձախողվեց անձնագրերում նշում կատարելու վերաբերյալ օրենսդրական մեխանիզմը, որը նպատակ ուներ բացառել կրկնակի քվեարկությունը: Քվեարկությանը մասնակցածների ցուցակների հրապարակման մասին բազմաթիվ պահանջների մերժումը խորացրեց հասարակության կասկածը՝ արտասահմանյան երկրներում գտնվող (բնակվող) Հայաստանի քաղաքացիների քվեները կեղծելու վերաբերյալ:

Իրավապահ մարմինները, որպես կանոն, համարժեքորեն չարձագանքեցին ընտրախախտումների մասին հայտարարություններին։ Մեքենայությունների ապօրինի տեխնոլոգիաների լայն կիրառությունը եւ դրանց նկատմամբ պատշաճ հակազդեցության բացակայությունը լուրջ խոչընդոտ հանդիսացան ազատ կամարտահայտման համար՝ ընտրողների մի զգալի մասին դարձնելով զեղծարարության ակամա մասնակիցներ։

Չնայած այն բանին, որ հեռուստաընկերությունների կողմից նախընտրական գործընթացի լուսաբանումը նախորդ բոլոր ընտրությունների համեմատ զգալի առաջընթացի հասավ, ինչպես նաեւ կտրուկ նվազեցին բռնությունների եւ քվեաթերթիկների զանգվածային լցոնման դեպքերը, վերը հիշատակված խախտումները մեծապես վարկաբեկեցին ընտրական գործընթացը, կասկածի տակ դրեցին դրանց արդյունքում ձեւավորված իշխանության մարմնի լեգիտիմությունը, դարձան հայ հասարակության շրջանում քաղաքացիական հուսահատության տարածման պատճառ։

Մենք կոչ ենք անում Հայաստանի իշխանություններին' ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել ընտրազանգվածի հուսահատությանը եւ քաղաքացիների ազատ կամարտահայտման համար անհրաժեշտ նախադրյալների ապահովման խնդրին։ Նկատի ունենալով 2013թ. փետրվարին տեղի ունենալիք նախագահական ընտրությունները, անհրաժեշտ է անհապաղ ձեռնարկել համապատասխան միջոցներ' ընտրական գործընթացի օրենսդրական կարգավորման եւ վարչարարության ոլորտներում, նպատակ ունենալով՝

  1. երկրի քաղաքացիների համար ապահովել գործող իշխանություններն ընտրությունների միջոցով փոխելու իրավունքի հնարավորություն, ինչը Հայաստանում չի կատարվել 1990 թվականից ի վեր,
  2. բացառել վարչական ռեսուրսների օգտագործումն ի նպաստ առանձին քաղաքական ուժերի' այդ երեւույթի նկատմամբ քաղաքացիական վերահսկողության ուժեղացման միջոցով,
  3. թույլ չտալ ընտրողների կաշառում, հայտնաբերել եւ պատժել առանձին անձանց, ինչպես նաեւ պատասխանատվության ենթարկել այն քաղաքական ուժերին, որոնք նման արգահատելի գործելակերպի են դիմում, այդ թվում նաեւ զուտ քաղաքական նպատակներով պայմանավորված «բարեգործական» ակցիաների միջոցով,
  4. վերացնել ընտրություններին մասնակցած քաղաքացիների ցուցակների հրապարակման արգելքը,
  5. տարանջատել բիզնեսը եւ քաղաքականությունը, թույլ չտալ պետական իշխանության եւ տեղական ինքնակառավարման մարմիններում պաշտոնավարումը համատեղել ձեռնարկատիրական գործունեության հետ:

Մենք կոչ ենք անում նաեւ Եվրամիության կառույցներին' լիարժեքորեն օգտագործել քաղաքացիական հասարակություն անկախ ինստիտուտների ներուժը' ընտրական արդար ընթացակարգերի ապահովման համար եւ Հայաստանում ժողովրդավարական գործընթացներին աջակցելու հարցում հանդես բերել հետեւողական եւ սկզբունքային մոտեցում։

6 հունիսի, 2012թ.

Բրյուսել

Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Հայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգ Ղազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքը Tesla-ն 29 990 դոլարով ինքնավար Cybercab է առաջարկել գնորդներին Ճապոնիայում գործարկել են «Հարրի Փոթերի» մոտիվներով գնացքՀավաքականի արդյունքները ձախողում չեմ համարում, համարում եմ անհաջողություն․ Եղիշե ՄելիքյանԼավրովը ԱՄԷ-ի արտաքին գործերի նախարարի հետ քննարկել է Պարսից ծոցում ստեղծված լարվածությունըԿանադայում ուսանողական զանգվածային բողոքի ակցիաներ են տեղի ունեցելԱպօրինի հանքարդյունահանման դեպք է բացահայտվել․ պետությանը պատճառվել է ավելի քան 500 մլն դրամի վնասՂազախստանի գլխավոր դատախազը պահանջել է ստուգել «Յանդեքսի» աշխատանքը և դպրոցականների տվյալների արտահոսքըԱՄՆ-ում վերացվել է օդանավերի մեկնումների սահմանափակումը«Opel»-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել քարերին ու հողաթմբերին և հայտնվել ջրատարումՈ՜ւր էր թե՝ մեր մյուս ազգային հարցերն էլ այսքան արագ և արդյունավետ լուծում ստանային. ԱյվազյանԲիթքոյնն իջել է 66 հազար դոլարից ցածր՝ կորցնելով վերջին ամիսների գրեթե ողջ աճըԻնչո՞վ է առանձնահատուկ 2,5 միլիոն դոլար արժողությամբ ժամացույցըԻտալիան Meta-ին տուգանել է 805 մլն եվրոյով՝ Facebook-ի օգտատերերի լուսանկարների և տեսանյութերի հասանելիության համարՀայտնաբերվել է 1600 տարվա վաղեմության «միաչքանի» նորածնի գանգԱպարանի Հարթավան բնակավայրում հրդեհ է բռնկվել ընթացող «Renault» մակնիշի ավտոմեքենայումԳլխավոր դատախազ Աննա Վարդապետյանն ընտրվել է Դատախազների միջազգային ասոցիացիայի փոխնախագահՏեղի է ունեցել փլուզում. փրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել տնիցՌԴ-ում տղամարդը արջին շփոթել է մարդու հետ և նրանից ծխախոտ է խնդրելՄահացել է քաղաքական գործիչ Մյասնիկ ՄալխասյանըԲԴԽ–ն կասեցրել է դատավորներ Մասիս Մելքոնյանի և Գևորգ Պողոսյանի լիազորությունները. հրապարակվել է որոշումը Մանիպուլյացիաների թագուհիները կոկորդիլոսի արցունքներ են թափում՝ պատասխանատվություն չկրելու համարՌոնալդուի հեռանալուց հետո Պորտուգալիայի հավաքականը փոխել է իր մարզաշապիկի 7 համարի դիզայնըԱԳՄԱ փոխնախարարը մասնակցել է Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովինCondé Nast Traveller-ը Հայաստանը ներառել է 2027 թվականին ճանապարհորդելու լավագույն վայրերի ցանկումՈւկրաինան հարվածել է Ռուսաստանի կարևոր ռազմավարական օբյեկտներիԳազայում զոհերի թիվը հասել է 74 695-իՏիգրան Հարությունյանը հաղթել է թուրք մրցակցին ու դարձել 2026թ–ի քիքբոքսինգի Եվրոպայի չեմպիոնԻրանի ՀՕՊ-ը Քեշմ կղզում խոցել է ամերիկյան անօդաչու թռչող սարքԲուլղարիան այլևս Ուկրաինային զենք չի տրամադրի սեփական պաշարներից․ վարչապետ ՌադևՄոսկվան պայմաններ չի դնի Եվրոպայի բանակցային խմբի համար. ՊեսկովԱրսենալը պատրաստվում է Ռեալին ֆուտբոլիստների փոխանակման գործարք առաջարկելՓաշինյանն ու Հնդկաստանի արտգործնախարարը մտքեր են փոխանակել տարածաշրջանային գործընթացների շուրջՄոսկվայում ստորագրվել է Ռուս-հայկական համալսարանի կառավարման խորհրդի կանոնակարգըՓաշինյանին պետք է թեթև ռուսամետ, վերահսկելի ընդդիմություն․ Արմեն ԲաղդասարյանՌուսաստանը հրաժարվել է էներգետիկ հրադադարից․ ԶելենսկիԱՄՆ-ում թույլատրվել է երեք շնչառական վիրուս հայտնաբերող նոր թեստՔնի անկայուն ռեժիմը կապվել է դեպրեսիայի ավելի ծանր ախտանիշների հետՌոբոտները՝ մարդկանցից շա՞տ․ գիտնականների 2083-ի սցենարըԲակտերիաների մոլեկուլը խթանել է աղիքների վերականգնումը կենդանիների մոտՌեպրեսիաներ՝ դատավորների նկատմամբ. Աշխարհում լարվածություն․ ռազմական և քաղաքական սրացումներՄիզապարկի քաղցկեղի բուժման նոր տարբերակ է հաստատվել ԱՄՆ-ումԵրեխաների տիպ 1 դիաբետի խնամք․ ԱՀԿ-ն հրապարակել է առաջին ուղեցույցըԶելենսկին չի ընդունում Դոնբասից հրաժարվելու գաղափարըԿրիպտոշուկան մեկ օրում կորցրել է 110 միլիարդ դոլարՓորձում եմ հիշել այն բոլոր քաղբանտարկյալներին, ում իր մուրճով բանտ է ուղարկել դատավոր ՄելքոնյանըԱՄՆ-ն ևս 90 օրով երկարաձգել է օտարերկրյա նավերի արտոնությունըՆավթի գները երկրորդ շաբաթն անընդմեջ նվազել ենԲրիտանիայում տոկոսադրույքները կարող են կրկին բարձրանալ 2027-ին
Ամենադիտված