«Հրապարակ». Սերգո Կարապետյանը հայտնի անձանց ծննդյան օրերին շնորհավորական բացիկներ է ուղարկո՞ւմ
Հայկական Մամուլ
Գյուղատնտեսության օրիգինալ նախարար, ՕԵԿ-ական Սերգո Կարապետյանը ոչ միայն արտերն օրհնելու նախաձեռնությամբ է աչքի ընկել, այլև մի հետաքրքիր սովորույթ ունի, որով առանձնանում է մինչ օրս աշխատած ու դեռևս աշխատող բոլոր նախարարներից: Նա տարբեր աղբյուրներից ճշտել է բոլոր քիչ թե շատ հայտնի անձանց ծննդյան օրերը և այդ օրերին փոստով նրանց շնորհավորական բացիկներ է ուղարկում: Նման շնորհավորանք ստացած գործիչներից մեկը թերթին պատմել է, որ շատ զարմացել է, երբ բարձրագոչ դիֆերամբներով շնորհավորանք է ստացել գյուղնախարարից, քանի որ ոչ վերջինիս հետ ծանոթ է և ոչ էլ այդ ոլորտի հետ որևէ առնչություն ունի: Ասում են՝ նախարարության մի քանի աշխատակիցներ զբաղված են ամսաթվերը ճշտելու, նման տեքստեր պատրաստելու և հղելու պատասխանատու գործով:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ