«Հայկական Ժամանակ». Ղարաբաղը գրավեցինք, Սաշիկի սենյակն ինչ է, որ չգրավենք. Մանվվել Գրիգորյան
Հայկական Մամուլ
Խորհրդարանում արդեն ավարտվել է պատգամավորների աշխաասենյակների բաշխման գործընթացը, շատերը նաև հասցրել են կահավորել իրենց սենյակները: Սերժ Սարգսյանի եղբոր՝ Աժ նախկին պատգամավոր Սաշիկ Սարգսյանի աշխատասենյակը, ինչպես արդեն գրել էր թերթը, բաժին է հասել գեներալ Մանվել Գրիգորյանին։
Երեկ Աժ միջանցքներում պատմում էին, որ Սաշիկ Սարգսյանի սենյակը ստանալիս Մանվել Գրիգորյանը կեսկատակ-կեսլուրջ ասել է՝ Ղարաբաղը գրավեցինք, Սաշիկի սենյակն ինչ է, որ չգրավենք:
Ի դեպ, Մանվել Գրիգորյանն էլ է հասցրել կահավորել իր սենյակը: ԱԺ աշխատակիցների ուշադրությունից չի վրիպել, որ նա իր աշխատասենյակ է բերել սև գույնի սառնարան: Ասում են' երևի օբսիդիանից է: Մանվել Գրիգորյանը, ինչպես հայտնի է, ընդգրկվել է Աժ պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության մշտական հանձնաժողովում: Այս հանձնաժողովում է ընդգրկվել նաև Գագիկ Ջհանգիրյանը: Գրիգորյանը և Ջհանգիրյանը, հիշեցնենք, քավոր-սանիկ են, բայց Մարտի 1-ից հետո, հասկանալի պատճառով, նրանց ջրերը մի առվով չեն հոսում, և հետաքրքիր է, թե ինչպես են հարաբերվելու այդ հանձնաժողովում և ընդհանրապես՝ խորհրդարանում:
Պաշտպանության, ներքին գործերի և ազգային անվտանգության հանձնաժողովում են ընդգրկված նաև գեներալ Սեյրան Սարոյանը, Մհեր Սեդրակյանը, Ռուբեն Հայրապետյանը, Ռուստամ Գասպարյանը, Կարո Կարապետյանը, Ռուբեն Գևորգյանը, Առաքել Մովսիսյանը և Խաչատուր Քոքոբելյանը:
Թերթը նկատում է, որ այս հանձնաժողովի կազմը բավականին խայտաբղետ է:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ