«Ժողովուրդ». Արաքս գետը փոխում է իր հունը. ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի
Հայկական Մամուլ
ՀՀ ազգային անվտանգության նախկին փոխնախարար, ՍԴՀԿ անդամ Գուրգեն Եղիազարյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ուշագրավ ահազանգ է հնչեցրել, հայ-թուրքական սահմանին ավազի հանքերի անխնա շահագործման հետևանքով Արաքս գետը փոխում է իր հունը՝ ետ մղելով սահմանային գիծը:
«Մեր սահմանն այսպես թե այնպես փոքրանում է: Այդ ավազահանքերը լրջագույն վտանգ են դարձել երկրի տարածքային ամբողջականության, ազգային անվտանգության համար: Երբ ավազը քանդում են, Արաքսը փոխում է իր հունը, առաջ գալիս դեպի մեր երկիրը»,-ասել է պարոն Եղիազարյանը՝ հավելելով, որ եթե լիներ նորմալ պետություն, ապա իշխանությունները կպայքարեին այս ամենի դեմ:
Թերթը հիշեցնում է, որ «Ժողովուրդ»-ի երեկվա համարում Արմավիրի մարզի Երվանդաշատի գյուղապետ Հովնան Ավետիսյանն ասել էր. «70-ականներից սկսած՝ ՀՀ սահմանները կրճատվում են հօգուտ Թուրքիայի... Փաստորեն, մենք առանց կռվի տարածքներ ենք տալիս թշնամուն»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ