«Չորրորդ ինքնիշխանություն». Լեզվակռիվ «Ժառանգության» բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի միջև
Հայկական Մամուլ
Շրջանառվող լուրերի համաձայն, երեկվանից «Ժառանգության» գրասենյակում լուրջ իրարանցում է սկսվել: Դրա պատճառը, ասում են, եղել է «Ժառանգության» բլբուլ Ստյոպա Սաֆարյանի ու Անահիտ Բախշյանի թեժ լեզվակռիվը' կապված ներքաղաքական կյանքում տիրող առկա իրավիճակի ու ներկուսակցական որոշ խնդիրների հետ: Նույն լուրերի համաձայն, Ստյոպան Բախշյանին ասել է, որ ավելի լավ կլինի վերջինս այս ընթացքում հեռուստաէկրաններին, մասնավորապես' «Կենտրոնում» ու «Արմենիայում» քիչ երևա, քանի որ դա ընդհանուր շահերից է բխում: Ավելին, Սաֆարյանը, Բախշյանին անգամ խորհուրդ է տվել եթերներում հյուրընկալվելուց և խոսելուց առաջ «ճշտվել» «Ժառանգության» լիդերների հետ: Քանի որ, ըստ «Ժառանգության» «լիդերի», «այդկերպ գոնե կտեղեկանանք, թե որ ուղղությամբ պետք է տանեք մեր քննադատությունը, և ում ինչ դիրքերից է պետք ուղարկել «մեսիջները»: Սակայն ասում են, որ Բախշյանը Սաֆարյանին իր տեղն է ցույց տվել' ասելով. «Երիտասարդ, դու դեռ պետք է մեծանաս, որ նոր ինձ բան սովորեցնես»:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ