Հունիսի 15-17-ը փակ կլինի Մյասնիկյան պողոտայի՝ մինչև Հերացի փողոց իջնող հատվածը
Հասարակություն
Հունիսի 15-ի առավոտյան ժամը 8:00-ից, ասֆալտապատման աշխատանքներով պայմանավորված, մինչև հունիսի 17-ի ժամը 20–ը երթևեկության համար փակ կլինի Մյասնիկյան պողոտայի մինչև Հերացի փողոց իջնող ճանապարհահատվածը:
Որպես այլընտրանքային ավտոճանապարհ վարորդներին առաջարկվում է Նոր Նորք վարչական շրջանից դեպի փոքր կենտրոն երթևեկել Դավիթ Բեկի ու Դավիթ Անհաղթի փողոցներով կամ Նորք – Մարաշ վարչական շրջանով անցնող ավտոճանապարհով:
Երևանի քաղքապետարանը պատճառած ժամանակավոր անհարմարությունների համար հայցում է բնակիչների ներողամտությունը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը