«Չորրորդ ինքնիշխանություն». Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, 8 միլիոն դրամով ավելի հարուստ է ամուսնուց:
Հայկական Մամուլ
Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի տվյալների համաձայն, Սերժ Սարգսյանի տիկինը՝ Ռիտա Սարգսյանը, 8 միլիոն դրամով ավելի հարուստ է ամուսնուց:
«ՉԻ».- Իհարկե հարուստ կլինի: Նրան ի՞նչ է եղել, Սերժ Սարգսյանի պես ամուսին ունի: Բայց մեզ բոլորովին այլ բան է հետաքրքրում: Սերժ Սարգսյանի եղբայրը՝ Սաշիկը, հաստատ նույնպես ավելի հարուստ է (ինքն էր ասել, որ միլիոնավոր դոլարներ է ներդրել Կալիֆոռնիայում), մյուս եղբայրը՝ նույնպես, փեսան՝ առավել ևս: Ու ստացվում է, որ Սերժ Սարգսյանը հայտնվել է աղքատ ազգականի կարգավիճակում: Իսկ դա, ինքներդ էլ հասկանում եք, կարող է հոգեբանական ծանր ազդեցություն ունենալ նրա վրա և ազդել երկրի ղեկավարման վրա: Մի խոսքով՝ առաջարկում ենք անհապաղ հանգանակություն կազմակերպել և համալրել Սերժ Սարգսյանի աձնական միջոցները: Նրա հարուստ ազգականներին էլ խորհուրդ ենք տալիս շատ չնվաստացնել աղքատ բարեկամներին: Հո այդպես չի՞ մնա, կաշխատի, տուն-տեղ կդնի, մի երկու կոպեկ հետ կգցի, ու մեկ էլ տեսար՝ հիպոտեկով մեքենա էլ առավ: Վերջին հաշվով՝ կառավարությունն աղքատության նվազեցման ծրագիր է իրականացնում:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ