«Երկիր». Ալիկ Սարգսյանին մեկուսացնում են
Հայկական Մամուլ
ՀՀ նախագահի խորհրդական, ոստիկանության նախկին պետ Ալիկ Սարգսյանի գործերը, կարծես, այնքան էլ լավ չեն: «Երկիր»-ի տեղեկություններով՝ վերջին շրջանում նա բավականին մեկուսացվել է, իսկ ավելի հստակ՝ նրան մեկուսացրել են: Թերթի աղբյուրները պնդում են, որ նախկին ոստիկանապետի գործերը լավ չեն հարազատ Արարատում, հատկապես մարզկենտրոն՝ Արտաշատում. նրա երբեմնի լավագույն ընկերները և մտերիմները խուսափում են նրա հետ շփվելուց: Ոմանց համար Սարգսյանի հետ այլևս կապ չպահպանելը ավելորդ գլխացավանքից ու «Ալիկի մտերիմ» պիտակից ազատվելու միջոց է: Ի դեպ, Արտաշատի որոշ շրջանակներում կրկին խոսակցություններ են հասունացել թե Ալիկ Սարգսյանն առաջիկայում պաշտոնանկ է արվելու: Բայց ՀՀԿ-ում էլ վստահ են, որ նա կշարունակի մնալ նախագահի խորհրդական մինչև նախագահական ընտրությունները, իսկ հետո կգնա' շատերի հետ միասին:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ