«Հայկական Ժամանակ». ՀՀԿ-ի նեղ «կրուգներում» արդեն շրջանառության մեջ է դրվել կառավարության 2012-2017 գործունեության ծրագիրը
Հայկական Մամուլ
Երեկվանից ՀՀԿ-ի նեղ «կրուգներում» արդեն շրջանառության մեջ է դրվել կառավարության 2012-2017 գործունեության ծրագիրը, որը գրեթե ամբողջությամբ բաղկացած է գեղեցիկ շարադրված, բայց էական ասելիքից զուրկ «մտքերով»:
Հատուկենտ կոնկրետ ցուցանիշներն էլ պարզապես զավեշտալի են: Օրինակ, կառավարությունը նախատեսում է 5 տարի տքնաջան աշխատել, որպեսզի նվազագույն աշխատավարձը Հայաստանում դառնա 80 հազար դրամ, իսկ միջին կենսաթոշակը՝ 70 հազար դրամ: Նոր ծրագիրը ունի նաև մի աննախադեպ գլուխ՝ «Կառավարության ծրագրի իրագործման արտաքին ռիսկերը» վերնագրով: Նախկին ծրագրերում նման բան չի եղել: Այլ կերպ ասած, կառավարությունը կարող նույնիսկ այդ դատարկ ծրգիրը չիրագործել, մեղքը բարդելով «արտաքին ռիսկերի» վրա: 2008-2012 ծրագիրը չիրականացվեց հենց այդ պատճառաբանությամբ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ