Էրդողանը երկօրյա այցով կմեկնի Ադրբեջան
Թուրքիա
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հոկտեմբերի 30-31-ը կմեկնի Ադրբեջան՝ մասնակցելու Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը, ինչպես նաև Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստին: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ-ն:
Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի բացման արարողությանը հոկտեմբերի 30-ին կմասնակցեն նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և Վրաստանի վարչապետ Գեորգի Կվիրիկաշվիլին:
Ադրբեջան-Թուրքիա բարձր մակարդակի ռազմավարական համագործակցության խորհրդի 6-րդ նիստը կկայանա արդեն հոկտեմբերի 31-ին:


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)