Դենի Թարխանյանը հաղթանակ է տարել Նևադա նահանգում անցկացված Կոնգրեսի նախնական ընտրություններում
ԱՄՆ
Երեկ հրապարակված արդյունքների համաձայն՝ ԱՄՆ Նևադա նահանգի չորրորդ ընտրատարածքի կոնգրեսական նախնական ընտրություններում հաղթանակ է տարել Դենի Թարխանյանը՝ դառնալով Հանրապետական կուսակցության թեկնածուն։
Թարխանյանը, ով վայելում է Արևմտյան Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի և Հանրապետական հայերի ազգային կազմակերպության (NORA) աջակցությունը, ստացել է քվեների 32 տոկոսը՝ 4 տոկոսով առաջ անցնելով ամենամոտ մրցակցից՝ Բարբարա Սեգավսքեից։
Դենի Թարխանյանը հույժ կարևոր է համարում Ներկայացուցիչների պալատում ամերիկահայության ձայնը լսելի դարձնող և նրանց հուզող հարցերի համար պայքարող կոնգրեսականներ ունենալը։ Նա խոստացել է պաշտպանել Հայոց Ցեղասպանության ճանաչման և հայկական եկեղեցիների վերադարձը պահանջող բանաձևերը, ինչպես նաև պայքարել ՀՀ, Արցախին և Ջավախքին ամերիկյան հավելյալ օժանդակություն ապահովելու համար՝ միաժամանակ շեշտը դնելով նաև Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև հարաբերությունները սերտացնելու կարևորության վրա։
Դենի Թարխանյանը նոյեմբերին կայանալիք ընտրություններին կոնգրեսականի աթոռի համար պայքարելու է դեմոկրատ թեկնածու Սթիվեն Հորսֆորդի դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)