Թուրքիան մտահոգված է Քնեսեթում Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ քննարկման կապակցությամբ
Թուրքիա
Իսրայելի խորհրդարանում (Քնեսեթ) հունիսի 12–ին Հայոց ցեղասպանության հարցի վերաբերյալ քննարկումները խոր մտահոգություն են առաջացրել Թուրքիայի իշխանության շրջանում։ Այդ մասին հաղորդում է թուրքական Zaman–ը՝ վկայակոչելով դիվանագիտական իր աղբյուրին։
Ըստ թերթի, Թուրքիան շարունակելու է պնդել, որ այդ հարցը պետք է քննարկվի ոչ թե տարբեր երկրների խորհրդարաններում, այլ պատմաբաններից կազմված հանձնաժողովում։
Թուրքիայի իշխանությունը հատկապես մտահոգված է այն փաստով, որ Իսրայելի կառավարության ներկայացուցիչը՝ բնապահպանության նախարար Կիլատ Էրտանը, քննարկման ընթացքում նշել է, որ Իսրայելի կառավարությունը սկզբունքորեն դեմ չէ Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հույս հայտնել, որ հարցի շուրջ քննարկումները կշարունակվեն։
Թերթը մեջբերել է նաև Քնեսեթի խոսնակ Ռիվեն Ռիվլիի այն խոսքը, թե Հայոց ցեղասպանության ճանաչումը հրեա ժողովրդի բարոյական պարտքն է։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)