Ինչպես խնամել մազերը թեժ եղանակին
Հասարակություն
Ամռանը մազերը ենթարկվում են արևի ուղիղ ճառագայթների ներգործությանը, որի հետևանքով կորցնում են փայլը, խամրում են և դառնում դյուրաբեկ ու անկենդան։
Ամռանը մազերի առողջ տեսքի պահպանումը պահանջում է խնամքի հատուկ միջոցներ։ Նախ թույլ տվեք մազերին շնչել, չորացրեք մազերը բնական եղանակով, այլ ոչ թե վարսահարդարիչով։ Խստորեն արգելվում է կատարել քիմիական գանգրեցում։ Խուսափեք մազերի գերչորացումից, իսկ լավագույն լուծումը կարող է լինել խնամքի միջոցների օգտագործումը, որոնցից են շամպունները, պաշտպանիչ բալզամները և քսուկները, որոնք կպարունակեն UV միկրոմասնիկներ կամ կունենան SUN նշում։ Նման խնամքի միջոցները կպաշտպանեն մազերը չորացումից և արևի ճառագայթների կործանարար ազդեցությունից։
Մազերին կենդանություն կարելի է պարգևել նաև սնուցող դիմակների միջոցով, որոնք ոչ միայն կարելի է գնել, այլև պատրաստել ինքնուրույն։ Ժոժոբայի յուղը կօգնի կանխել մազերի ծայրերի չորացումը և ճյուղավորումը։
Ձիթապտղի և կոկոսի յուղը իդեալական կլինեն գանգուր մազերին առողջ տեսք տալու համար։ Իսկ խամրած ու նոսր մազերին ծավալ հաղորդելու նպատակով պետք է օգտագործել փարթամացնող էֆեկտով շամպուններ։
Մազերի որակական հատկանիշների վրա է ազդում նաև սննդակարգը։ Վիտամիններով ու միկրոմասնիկներով հարուստ կերակրացանկը առողջ մազեր ունենալու գրավականն է, իսկ մազերը ներսից սնելու համար անհրաժեշտ է նաև շատ հեղուկ օգտագործել։
Խուսափելու համար արևի ուղիղ ճառագայթներից անհրաժեշտ է կրել գլխարկներ։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը