Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը 2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեց DPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվել Հութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասին Նոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններ Գևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերին Քայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ Սարգսյան Իրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչուն Հայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունում Եռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. Պուտին Ռուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրա 

Ի՞նչ կապ ունի Արթուր Ջավադյանը հայկական իրականության հետ. Պետրոս Մակեյան

Քաղաքական

Ազգային ժողովում այսօր՝ հոկտեմբերի 30-ին քննարկվում էր 2018 թվականի բյուջեն: Քննարկմանը բացման խոսքով հանդես եկավ Կառավարության ղեկավար Կարեն Կարապետյանը՝ նշելով, որ առաջարկվող հարկաբյուջետային քաղաքականությունը հիմքեր կստեղծի՝ ապագայում ապահովելու միջինը 5 տոկոսանոց տնտեսական աճ, ինչն էլ հնարավորություն կտա ավելի արդյունավետ լուծել մեր առջև ծառացած խնդիրները:

ԼՈւՐԵՐ.com-ի հետ զրույցում «Ժողովրդավարական հայրենիք» կուսակցության նախագահ Պետրոս Մակեյանն, անդրադառնալով Կառավարության և դրա ղեկավարի ակնկալած 5 տոկոսանոց տնտեսական աճին, ասաց. «Նկարչություն է արված ընդամենը, անգամ այդ թվերը, որոնք ակնկալում են, իրականությանը չի համապատասխանում: Կարծում եմ՝ ավելի լուրջ քայլ պետք է կատարվի, որպեսզի հանրությունն իր մաշկի վրա զգա այդ դրական դինամիկան: Եթե անգամ վարչապետը ասում է, որ հնարավոր է հասնել 5 տոկոսանոց տնտեսական աճի, միևնույնն է, դա նվազագույնն է: Այնպիսի պայմաններում, որում ապրում է հայ հասարակությունը, անհրաժեշտ է երկնիշ թվով տնտեսական աճ արձանագրել և այն էլ իրական, ոչ թե նկարած»,-ասաց Մակեյանը:

Վերջինս անընդունելի համարեց ստեղծված սոցիալ-տնտեսական ծանր պայմաններում Կառավարության  համատարած օպտիմալացման հերթական քայլը, ըստ որի, աշխատանքից կազատվի պետական ապարատի 5500 աշխատակից, որի արդյունքում կնայվի մոտ 3 միլիարդ դրամ: «Առանց այն էլ հասարակությունն ապրում է սոցիալական շատ ծանր պայմաններում: Սրան եթե ավելանա ևս 5500 հոգու գործազրկություն, ապա պետք է ասել՝ Կառավարությո՛ւն զարկ եք տալու արտագաղթին, չէ՞ որ այդ մարդկանց հայրենիքի հետ պահում էր հիմնականում նրանց աշխատանքը»,-ասաց նա՝ հավելելով՝ այս իշխանությունն արդեն ապացուցել է, որ իրեն չի անհանգստացնում արտագաղթը, որին նաև նպաստում են մեր երկրում սկիզբ առած թանկացումները: 

Դիտարկմանը, որ այսօր ԿԲ նախագահ Արթուր Ջավադյանը սկիզբ առած թանկացումները համարեց նորմալ երևույթ՝ լրագրողներին խորհուրդ տալով գույներն առավել չխտացնել, Պետրոս Մակեյանը պատասխանեց. «Դե՛, Արթուր Ջավադյանը վիրտուալ  իրականության ներկայացուցիչ է, դրա համար էլ թանկացումներն իր կաշվի վրա չի զգում: Նա հայկական իրականության հետ ի՞նչ կապ ունի»:

Ստեղծված իրավիճակում որպես ելք՝ մեր զրուցակիցը մատնացույց է անում համակարգային փոփոխությունը, որին, սակայն, ունակ չեղավ վարչապետ Կարեն Կարապետյանը. «Նա կարող էր որոշ բաներ անել, իրականում, սակայն, պետք է նշեմ, որ այստեղ անձերի խնդիր չկա, ով էլ լիներ վարչապետի պաշտոնում՝ նույն պատկերն էինք ունենալու, մեր պարագայում՝ ակնհայտ է՝ կադրերը չեն որոշում ամեն ինչ, համակարգն է որոշում, որն էլ պետք է ամբողջապես փոխվի»,-ասաց նա՝ ընդգծելով, որ հակառակ պարագայում՝ կհասունանա ժողովրդական լայն ընդվզում, ինչն էլ կպարտադրի այդ համակարգային փոփոխությունը:

 

 Աղավնի Սուքիասյան

 



Հետևե՛ք Euromedia24-ին
Youtube-ում`
Զելենսկի․ Ուկրաինան կարող է դիտարկել առցանց ընտրություններ անցկացնելու հնարավորությունը2026-ի հոկտեմբերը դարձել է պատմության մեջ ամենատաքը Տարի առանց ամռան․ ինչո՞ւ 1816 թվականին հրաբխային ձմեռ սկսվեցDPA․ Գերմանիայում թեթև շարժիչով ինքնաթիռի կործանման հետևանքով երկու մարդ է զոհվելՀութիները հայտարարել են Թաիզի շուկային հասցված հարվածի հետևանքով ավելի քան 30 զոհի և վիրավորի մասինՆոյեմբերի 8-ին Հյուսիսային ավտոկայանի դիմաց կկատարվեն երթևեկության կազմակերպման փոփոխություններԳևորգ Պապոյանն այցելել է մեքենաշինական գործարան, ծանոթացել գործունեությանն ու առաջիկա ծրագրերինՔայլեր եմ ձեռնարկում, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը լուծարվի. դիմումներ եմ ներկայացրել իրավապահներին. Արամ ՍարգսյանԻրանը Քեշմ կղզու երկնքում խոցել է ԱՄՆ-ի 16-րդ MQ-1 անօդաչունՀայ շախմատիստները մեդալներ են նվաճել աշխարհի մինչև 20 տարեկանների կայծակնային շախմատի առաջնությունումԵռակողմ բանակցությունները պետք է տեղի ունենան նոյեմբերի 10-ին. ՊուտինՌուսական զորքերը հարձակվել են Ուկրաինայի էներգետիկ ենթակառուցվածքային օբյեկտների վրաՆԳՆ ոստիկանության պետը ներկայացրել է Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության նորանշանակ պետինԱրդարադատության ակադեմիայի կառավարման խորհրդի դատավոր անդամ է ընտրվել Ռաֆիկ ԽանդանյանըՀայտնաբերվել է «Կինդեր» քաղցրավենիքի կեղծված ժամկետով խմբաքանակ․ ՍԱՏՄԱռողջության համընդհանուր ապահովագրության համակարգում նոր խմբեր կընդգրկվեն 2027-իցԵթե բռունցքով են հարվածում, պատասխանը պետք է լինի բռունցքով, մի բան էլ քիչ էր մեր արածը․ ԳրիգորյանԵՄ-ն Ռուսաստանից հեղուկացված բնական գազ է գնում ավելի մեծ ծավալներով, քան ԱՄՆ-ն՝ դիզելային վառելիք. ՌյուտեԳիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասինԻնչո՞ւ և որքա՞ն գումար է Հայաստանի տնտեսությունից ուղղվել Վրաստանում խոշոր ակտիվների ձեռքբերմանը․ «Արդշինբանկը» խուսափում է ուղիղ պատասխանից ԵՄ-ն որոշել է հետաձգել նավթի, գազի և ածխի ներմուծման համար բնապահպանական պահանջների կիրառումըՀայրենիքից չենք կարող նեղանալ, պետք է մնանք մեր տեղերում և ուժեղացնենք պետությունը․ Ռուբեն ԳրիգորյանՀրշեջ-փրկարարները մարել են Ձորաղբյուր բնակավայրում բռնկված հրդեհըԱշխարհը փոխվում է, իսկ ՀՀ-ն շարունակում է հույսը դնել արտաքին խոստումների վրա․ ՇահնազարյանԱդրբեջանում գազի պաշարները սպառվում են. Թուրքիայի էներգետիկայի նախարարԼիտվայում սկսվել են ՆԱՏՕ-ի լայնածավալ զորավարժություններFT. Մասկի ընկերությունները ընտրություններից ի վեր կորցրել են մոտ 420 միլիարդ դոլար«Արարատցեմենտ» ՓԲԸ-ից 30-ամյա աշխատակիցը մի քանի մետր բարձրությունից վայր է ընկել և տեղափոխվել ԲԿՆեթանյահուն օգնության դադարեցման մասին Թրամփի խոսքերը գործընկերության անցում է անվանելԹուրքիայում նախկին նախարարի ձերբակալություն, Իրանի հարցով բանակցություններ, Gallup, գազ և ՏիգրանաշենԵս դուրս եմ եկել փողոց, իշխանությունն ինձ վրա կրակել է․ թո՛ղ սպասեն ժողովրդի պատասխանինԱռաջին անգամ Եվրահանձնաժողովը Չեխիայի Հանրապետությունը ներառել է միգրացիոն ճնշման ռիսկի տակ գտնվող երկրների շարքում12 պատմամշակութային կառույցներ ստացել են հուշարձանի կարգավիճակՄերցը հեռախոսազրույց է ունեցել Թրամփի հետEl Pais. Նոյեմբերին Կանարյան կղզիներ հինգ օրվա ընթացքում ավելի քան 3000 միգրանտ է ժամանելՄասիսի համայնքի ղեկավարը հայտարարել է առաջիկա ընտրություններում թեկնածությունն առաջադրելու մասինԱլեն Սիմոնյանը խոսել է Հայաստանի անվտանգության և Ադրբեջանի հետ խաղաղության մասինՍահմանադրական փոփոխություններ. Ալիևի պահա՞նջ, թե՞ անհրաժեշտություն. հարցում (տեսանյութ) Կայացել է Հայաստանի և Վրաստանի պետական սահմանի սահմանազատման և սահմանագծման հանձնաժողովների հանդիպումըՄատենադարան է այցելել Կիպրոսի կրթության, սպորտի և երիտասարդության նախարարըԾանրորդ Գարիկ Կարապետյանը վնասվածք ունի. նա չի շարունակի պայքարն աշխարհի առաջնությունումԼոնդոնի մետրոյի աշխատակիցները պատրաստվում են մի շարք գործադուլներ անցկացնել երկար հերթափոխերի ընթացքումԹրամփի պարտությունը՝ Պուտինի շա՞նսը․ բանագնացը՝ Վաշինգտոնում, Եվրոպայում՝ լրտեսական սկանդալՄադայն Սալեհ. ժայռերի մեջ փորագրված նաբաթեական քաղաքըՔննարկվել են Հայաստանում աղետների կառավարման միջազգային փորձի ներդրման հնարավորություններըԾեծկռտուք և կրակոցներ՝ Արարատի մարզում․ հեռախոսազանգի պատճառով վիճած տղամարդը կրակոցներ է արձակելՌուսաստանում ավանդական արժեքներին նոր սպառնալիք են գտել․ պատգամավորին վրդովեցրել է գրադարանում կազմակերպված ռեյվըԻրավական գործընթաց չկա, գործի է դրվել ռեպրեսիվ մեքենան. Վարդևանյան (տեսանյութ) Ֆրանսիայում դպրոցական ավտոբուսի վթարի հետևանքով երկու մարդ է զոհվելԱՄՆ-ում հորդառատ անձրևների և ջրհեղեղների հետևանքով փլուզվել են հազարավոր տարիների պատմություն ունեցող ժայռակազմավորումներ
Ամենադիտված