Հայկական շոու-բիզնեսի աստղերը՝ Եվրո-2012-ի մասին
Հասարակություն
Հունիսի 8-ին մեկնարկել է Եվրո-2012-ը, որը տեղի է ունենում Ուկրաինայում և Լեհաստանում: Հետևո՞ւմ են հայ աստղերը ֆուտբոլային հանդիպումներին, կա՞ որևէ թիմ, որին կցանկանան տեսնել հաղթողի դերում, Լուրեր.com-ը փորձեց տեղեկանալ հայկական շոու-բիզնեսի աստղերից:
Empyray-ի վոկալիստ Սարգիս Մանուկյանը Լուրեր.com-ի հետ զրույցում նշեց, որ հետևում է ֆուտբոլային հանդիպումներին, և կան հավաքականներ, որոնց երկրպագում է:
«Ես հետևում եմ խաղերին: Իմ կարծիքով մեծ է հավանականությունը, որ Գերմանիան կանցնի եզրափակիչ: Ինքս մի քանի թիմի եմ երկրպագում՝ Գերմանիա, Իսպանիա, ռուսների հանդեպ վատ վերաբերմունք ունեմ, բայց խաղը դուրս գալիս է, ամեն դեպքում դժվար թե եզրափակիչ հասնեն», -ասաց նա:
Երգչուհի Հասմիկ Կարապետյանն էլ նշեց, որ ֆուտբոլ երբեք չի նայել: «Երբեք ֆուտբոլ չեմ նայել, չեմ հետաքրքրվում», - ասաց Հասմիկը:
Dorians խմբի մենակատար Գոռ Սուջյանը, պատասխանելով նույն հարցերին, ասաց, որ 2006-ից այս կողմ երբեք ֆուտբոլ չի դիտել՝ ժամանակի սղության պատճառով:
«Ժամանակի սղության պատճառով 2006-ից սկսած խաղերին չեմ հետևում: Բացի այդ էլ, ժամանակի հետ մարդկանց հետաքրքրությունները փոխվում են. իմ հետաքրքրություններն էլ փոխվել»,- ասաց Գոռը:
Երգչուհի Սոֆի Մխեյանն էլ նշեց, որ սիրում է ֆուտբոլ, բայց զբաղվածության պատճառով խաղերին հետևել չի հասցնում:
«Անտանելի զբաղված եմ, գիտեմ, որ խաղերը սկսվել են, բայց ընդամենը դա, այսինքն խաղերին չեմ հետևում, նկարահանումները խանգարում են: Բայց ընդամենը մի քանի օրից ինքս էլ կսկսեմ դիտել խաղերը»,- ասաց Սոֆին, և անդրադառնալով մրցող թիմերին, նշեց, որ հատուկ ինչ-որ թիմ չկա, որին երկրպագում է: «Ես խաղն եմ սիրում՝ ֆուտբոլը»,- ասաց նա:
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը