Տներից զրկված բնակիչների հերթական ցույցը Կառավարության շենքի դիմաց
Հասարակություն
Ինչպես գրեթե ամեն հինգշաբթի, այսօր ևս Կառավարության շենքի դիմաց մարդաշատ էր։ Այսօր այնտեղ իրենց բողոքն էին արտահայտում Հյուսիսային պողոտայի, Բուզանդի և Արամի փողոցների բնակիչները, որոնց տները քանդվել են հանրային բացառիկ գերակա շահի պատրվակով։
Բնակիչները պնդում են, որ իրենց քանդված տների դիմաց հատկացվելիք գումարի մի մասը մինչ օրս վճարված չէ: Արդեն 8.5 տարի է՝ նրանք պայքարում են արդարության վերականգնման համար։
«Սեփական իրավունքների պաշտպանություն» ՀԿ-ի նախագահ Վաչագան Հակոբյանն ասում է, որ իրենք արդեն տարիներով դիմումներ են հղում ղեկավարությանը, սակայն մինչ այսօր բավարարող պատասխան չեն ստացել։ Ընտրություններից առաջ ևս Հակոբյանին կանչել են քաղաքապետարան և պատվիրել ներկայացնել փոխհատուցում պահանջող բնակիչների ցուցակը, այնուհետև մեղադրել են, թե թվերը ուռճացրել է։ Ընտրություններից հետո դարձյալ որևէ լուծում չեն տվել հարցին։ «Երևաց, որ դիվիդենտներ էին հավաքում նախընտրական պայքարի համար։ Հիմա կրկին ուղարկում են նույն շաբլոն պատասխանները, որ այս ամենը չի վերանայվելու»,- ասաց Վաչագան Հակոբյանը։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը