Euronews. Եվրասիական տնտեսական միությունը կլինի ավելի կայուն քան ԵՄ–ն
Աշխարհ
Երեկ Մոսկվայում Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի նախագահները ստորագրել են Եվրասիական տնտեսական համագործակցության մասին համաձայնագիր 2015 թվականին Եվրասիական միություն ստեղծելու ծրագրի շրջանակներում։
Երեք երկրների նախագահները համաձայնագիրը ստորագրելուց հետո համատեղ կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել էին, որ այս գաղափարը նոր հնարավորություններ է տալիս նախկին խորհրդային հանրապետություններին տնտեսական և այլ բնագավառներում համագործակցությունը խորացնելու ուղղությամբ։ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ այս նոր փաստաթղթի ստորագրումը շատ կարևոր է այն առումով, որ Եվրասիական միությունն ապագայում կլինի ավելի դինամիկ զարգացող կառույց, քան ԵՄ–ն է։ Իսկ Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը հայտարարել է. «Մենք, լինելով այս կառույցի ստեղծման նախահայրերը, ստեղծել ենք առավել նպաստավոր պայմաններ հետխորհրդային տարածքում գտնվող բոլոր երկրների համար՝ ինտեգրվելու այս կառույցին»։
Հիշեցնենք, որ երեկ Մոսկվայում կնքվել է Եվրասիական տնտեսական համագործակցության համաձայնագիր, որն ուժի մեջ է մտնելու եկող տարվա հունվարի 1-ից։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ