Երթ՝ ի պաշտպանություն քանդվող հուշարձանների
Հասարակություն
Այսօր՝ հունիսի 14-ին, կանցկացվի «Չի՛ քանդվելու» խորագրով երթ՝ ի պաշտպանություն Երեւանի վտանգված վերջին հուշարձանների:
Երթը կմեկնարկի ժամը 18:30-ին հանրապետական նշանակության պատմամշակութային հուշարձան հանդիսացող Աֆրիկյանների տան մոտից (Տերյան 11), եւ կշարժվի Երեւանի կենտրոնական փողոցներով՝ անցնելով նաեւ ԱՕԿՍ-ի շենքի եւ Ծածկած շուկայի մոտով:
«Կոչ ենք անում բոլորին մասնակցել երթին՝ հստակ դիրքորոշում արտահայտելու պատմամշակութային հուշարձանների ոչնչացման խնդրի վերաբերյալ: Մեր մայրաքաղաքի հուշակոթողները չպետք է վերածվեն առուծախի ապրանքների կամ տեղափոխման ենթակա առարկաների: Պահպանե՛նք Երեւանի վերջին հուշարձանները»,- ասված է երթի կազմակերպիչների հաղորդագրության մեջ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը