Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները դյուրացրել են վիզային ռեժիմը
Աշխարհ
Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի դիվանագետները դիվանագիտական նոտայով են հանդես եկել՝ երկու երկրների միջև վիզային ռեժիմը թեթևացնելու հարցով։ Դա տեղի է ունեցել Արևելաասիական վեցերորդ գագաթաժողովի ժամանակ՝ Ինդոնեզիայի Բալի կղզում։
Այնուհետև Ռուսաստանի Պետդուման վավերացրել է այդ համաձայնագիրը և այսուհետ ռուս գործարարները ու զբոսաշրջիկներն ԱՄՆ մուտքի արտոնագիր կարող են ստանալ մինչև երեք տարի ժամկետով, իսկ ռուս բարձրաստիճան պաշտոնյաները՝ տարեկան կտրվածքով մեծ թվով արտոնագրեր։ Ներկայումս, ռուսներն ազատ մուտքի արտոնագիր ստանում են միայն Հարավային Ամերիկայի երկրներ այցելելիս՝ Չիլի, Արգենտինա, Բրազիլիա, Վենեսուելա, Պերու, Էկվադոր, Կոլումբիա եւ Գայանա։ Հաղորդում է Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ