ՀՀԿ-ի, ՀՅԴ-ի և «Ժառանգության» անդամների նախասիրությունները նույնն են
Հասարակություն
Հունիսի 8-ին մեկնարկեց Եվրո-2012-ը, որն անց է կացվում Ուկրաինայում և Լեհաստանում: Լուրեր.com–ը զրուցեց քաղաքական գործիչների հետ՝ պարզելու համար՝ հետևո՞ւմ են նրանք ֆուտբոլային հանդիպումներին և կա՞ մի թիմ, որին երկրպագում են։
ԱԺ պատգամավոր, ՀԱԿ ներկայացուցիչ Արամ Մանուկյանը մեզ հետ զրույցում նշեց, որ խաղերիին հետևում է, և շատ ուշադիր։
«Խաղերին հետևում եմ, և շատ ուշադիր, բայց չկա մի թիմ, որին երկրպագեմ։ Ինձ համար բացարձակ նշանակություն չունի, թե որ թիմը կհաղթի։ Ես հանդիպումներին հետևում եմ, ոչ թե մրցակցություն, այլ գեղեցիկ արվեստի համար։ Դա մեծ հաճույք է, այլ ոչ թե պայքար ինչ–որ մեկի կողմից ինչ–որ մեկի դեմ»–ասաց նա։
Մանուկյանը հավելեց նաև, որ իր համար նշանակություն չունի, թե ով որ թիմից է, ով որ երկիրն է ներկայացնում։ «Հավատացեք, ես խաղը որպես գեղեցիկ մշակույթ եմ նայում»,– ասաց նա։
«Ժառանգություն» կուսակցության ներկայացուցիչ Արմեն Մարտիրոսյանն էլ ասաց, որ հետևում է գրեթե բոլոր խաղերին։ «Ինձ դուր է գալիս հատկապես Իսպանիայի և Անգլիայի խաղաոճը։ Հույս ունեմ՝ իրենցից որևէ մեկը չեմպիոն կդառնա»,– ասաց Մարտիրոսյանը։
Լուրեր.com–ի հետ զրույցում ՀՅԴ ներկայացուցիչ Արծվիկ Մինասյանն էլ նշեց, որ դիտում է խաղերը, և երկրպագում է Իսպանիայի հավաքականին։ «Իհարկե դիտում եմ։ Երկրպագում եմ Իսպանիայի հավաքականին։ Կարծում եմ Ֆրանսիան, Ռուսաաստանը, Գերմանիան ևս շանսեր ունեն եզրափակիչ հասնելու, բայց եթե 1/4–ում կամ 1/2–ում հանդիպեն Իսպայնիայի հավաքականին, վստահ եմ, որ Իսպանիան կհաղթի»։
ՀՀԿ ներկայացուցիչ Արտակ Դավթյանը ևս երկրպագում է Իսպանիայի հավաքականին։ «Ես երկրպագում եմ Իսպանիայի հավաքականին, բայց այն թիմերը, ովքեր պայքարը շարունակում են, բոլորն էլ հնարավորություն ունեն հաղթելու և չեմպիոն դառնալու»,– ասաց Դավթյանը։
ԲՀԿ ներկայացուցիչ Վահե Էնֆիաջյանն էլ նշեց, որ խաղերին խորացված չի հետևում, և չկա մի թիմ, որին երկրպագի։ Բայց նա նշեց, որ շատ կցանկանար, եթե հաջողություններ ունենար մեր հավաքականը։
Գայանե Համբարձումյան


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը