Երթ՝ նվիրված ՀՀ պետական խորհրդանիշների տոնին
Հասարակություն
Հունիսի 15-ին Հայաստանում նշվում է ՀՀ պետական խորհրդանիշների տոնը։
ՀՀ Մշակույթի նախարարության լրատվական բաժինը Lurer.com-ին հայտնում է, որ այս տարի տեղի կունենա տոնական քայլերթ։ Տոնական քայլերթին կմասնակցեն 38 ուսանողական միությունների ու հասարակական կառույցների ավելի քան 4500 երիտասարդներ:
Նպատակը հայ երիտասարդնեի մեջ դեպի պետական խորհրդանիշները հարգանք սերմանելն է: Մեծ երթին հաջորդելու են բազմաթիվ միջոցառումներ։ Երթը սկսվելու է մատենադարանից և հասնելու էŋմինչև Հանրապետության հրապարակ, ուր տեղի կունենա հանդիսավոր միջոցառում։
Հիշեցնենք, որ ՀՀ կառավարության 2010 թվականի փետրվարի 25-ի թիվ 7 նիստի արձանագրային որոշմամբ հաստատված «Պետական խորհրդանիշների հանրահռչակման և քաղաքացիական դաստիրակության ազգային ծրագրի» շրջանակներում հունիսի 15-ին Երևանում արդեն երրորդ անգամ տեղի են ունենալու ՀՀ պետական խորհրդանիշներին նվիրված տոնական միջոցառումներ:


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը