Սիրիայում պայթյունների հետևանքով 20 մարդ է վիրավորվել
Մերձավոր Արևելք
Ուժգին պայթյուն է որոտացել այսօր առավոտյան Սիրիայի Դամասկոս քաղաքի Սեյդա Զեյնաբ շրջանում, որի հետևանքով վիրավորվել է 14 խաղաղ բնակիչ, իսկ երկրորդ պայթյունը հնչել է Իդլիբ գավառում՝ խլելով 6 զինծառայողի կյանք, հայտնում է Սինխուա լրատվականը։
Առաջին ահաբեկչական գործողությունը տեղի է ունեցել տեղական ժամանակով 05։50-ին, երբ գործարկվել է ավտոմեքենային ամրակցված ռումբը՝ վնասելով ոչ միայն մարդկանց, այլև շինություններ, հիվանդանոց և շիա մզկիթ։ Մոտակայքում կայանած շուրջ 10 ավտոմեքենա այրվել է, պայթյունը վնասել է նաև մոտակա բնակելի տները և խանութները։
Դեպքի վայրում այց են կատարել ՄԱԿ-ի դիտորդները։ ՄԱԿ-ի տվյալներով, Սիրիայում մեկ տարվա ընթացքում ահաբեկչական գործողություններից մահացել է 12,000 մարդ, 230,000-ը՝ դարձել փախստական, իսկ 1 միլիոնից ավելին հումանիտար օգնության կարիք ունեն։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)