Ռուսաստանը կարող է կորցնել ազդեցությունը Մերձավոր Արևելքում. Հիլարի Քլինթոն
Մերձավոր Արևելք
ԱՄՆ Պետքարտուղար Հիլարի Քլինթոնը հայտարարել է, որ Սիրիայի հարցով դիրքորոշումը չփոխելու դեպքում, Ռուսաստանը կարող է կորցնել իր ազդեցությունը Մերձավոր Արևելքում, հաղորդում է BBC–ն։
Միջազգային հանրությունը Սիրիայի հարցով պետք է ավելի շատ ճնշումներ գործադրի Մոսկվայի վրա՝ պնդելով, որ Սիրիան գտնվում է քաղաքացիական պատերազմի նախաշեմին։ Արևմուտքը պետք է համոզի Ռուսաստանին՝ որպեսզի ավելի կոշտ դիրքորոշում որդեգրի Բաշար Ասադի ռեժիմի դեմ։
Ավելի վաղ Քլինթոնը Ռուսաստանին մեղադրել էր Սիրիայի բանակին կործանիչներ մատակարարելու մեջ։ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը հերքել էր այդ մեղադրանքերը՝ նշելով, որ Ռուսաստանի կողմից Սիրիային «հակաօդային պաշտպանության համակարգի» մատակարարումը չի հակասում միջազգային իրավունքին։


















































Ամենադիտված
Ծեծկռտուք Մոսկվայի ռեստորաններից մեկում՝ հայտնի գործարարի և «Դոն Պիպոյի» միջև․ վերջինս թիկնապահի հետ փախուստի է դիմել (տեսանյութ)