Աշխարհի ամենածեր կենդանիների զույգն այլևս միասին չէ
Աշխարհ
Աշխարհի ամենածեր կենդանիների զույգն այլևս միասին չէ: Բիբին 155 տարի համատեղ կյանքից հետո լքել է Փոլդիին:
Նրանք բնակվում են Ավստրալիայի Քլանգենֆուրթ կենդանաբանական այգում: Բիբին և Փոլդին բաժանել են այգում իրենց հատկացված տարածքը, որում անցկացրել են ամբողջ մի կյանք: Այգու տնօրենը շատ զարմացած է, քանի որ սա հազվադեպ երևույթ է և երբևիցե իր աշխատած տարիների ընթացքում նման բան չի տեսել:
Բանն այն է, որ Բիբին՝ էգ կրիան, հանկարծակի հարձակվել է իր կողակցի վրա, և պոկելով կրծել նրա զրահապատյանը։ Երբ օրվա մեջ մի քանի անգամ Բիբիի հարձակումները կրկնվել են, կենդանաբանական այգու տնօրինությունը ստիպված է եղել միմյանց կյանքը չվտանգելու համար նրանց բաժանել։ Բիբին այդպես էլ չցանկացավ մնալ Փոլդիի հետ:
Այժմ՝ նրանց բաժանումից հետո, զույգը միմյանց դավաճանելու առիթը բաց չի թողնում:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ