Ո՞ր մասնագիտություններն են «բթացնում» մարդուն. հետազոտություն
Հասարակություն
Նորվեգացի գիտնականներն ապացուցել են, որ անհետաքրքիր ու ձանձրալի մասնագիտությունները «բթացնում են» մարդուն։ Վտանգի տակ են մասնավորապես օդանավակայանում անձնագրային հսկողություն իրականացնող աշխատակիցները և գրասենյակային մեխանիկական աշխատանք կատարողները։
Նույնանման պարտականությունների իրականացումը բերում է նրան, որ գլխուղեղը սկսում է աշխատել ինքնակառավարման ռեժիմում, իսկ այդ ժամանակ նույնիսկ ամենապարզ խնդիրների լուծումը բարդություն է առաջացնում։
Հատուկ սկաների միջոցով գիտնականները հետազոտել են մարդու գլխուղեղից եկող ազդակները և պարզել, որ մարդու գործողություններում սխալները կարելի է կանխատեսել 30 վայրկյան առաջ՝ նախքան նրա սխալվելը։
Գլխուղեղն աշխատում է խնայողաբար՝ նույնանման գործողությունների վրա քիչ էներգիա ծախսելով։ Մինչ այդ ակտիվորեն գործում է գլխուղեղի այն հատվածը, որը սովորաբար ակտիվանում է հանգստի շրջանում։ Այսպիսով, արդեն նման մեխանիկական աշխատանք կատարելուց ընդամենը 3 շաբաթ անց մարդը սկսում է «բթանալ»։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը