Ռուսաստանը պատրաստ է ԵվրոՊՌՈ–ների տեղակայմանը համարժեք պատասխանել. Վլադիմիր Պուտին
Ռուսաստան
Ռուսաստանն ի վիճակի է համարժեք պատասխան տալ ԱՄՆ–ի կողմից ԵվրոՊՌՈ–ների տեղակայմանը, թեև Մոսկվան նախընտրում է այդ ծրագրի վերանայումը, հայտարարել է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը։
«Մենք պետք է նայենք դեպի ապագան և ժամանակին արձագանք տանք դրան։ Իհարկե լավ կլինի, որ մեր գործընկերը դա չանի, հակառակ պարագայում մենք այդ ամենին համարժեք արձագանք կտանք», – ասել է Պուտինը` Ռուսաստանի ռազմաօդային ուժերի 393–րդ ավիացիոն բազայի զինծառայողների հետ հանդիպման ընթացքում։
Պուտինը նշել է, որ անկախ մինչ այժմ հնչեցված տերմիններից, «դա ամեն դեպքում սպառազինությունների մրցավազքի բաղկացուցիչ մաս է», հաղորդում է Ռիա նովոստին։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)