Կկայանա թուրք-ամերիկյան հերթական գործարքը
Թուրքիա
Թուրքիան մտադիր է ԱՄՆ-ից գնել Sikorsky ընկերության 20 ուղղաթիռ, գրում են թուրքական ԶԼՄ-ները։
Հաղորդվում է, որ այդ ուղղաթիռները կփոխանցվեն Շրջակա միջավայրի և անտառտնտեսության նախարարության հաշվեկշռին և կօգտագործվեն անտառային հրդեհների դեմ պայքարում։
Sikorsky ուղղաթիռները Թուրքիա կմատակարարվեն 2021-23 թթ.։
Անտառները զբաղեցնում են Թուրքիայի տարածքից 27.6 տոկոսը։ Վերջին 10 տարիներին երկրում գրանցվել է անտառային հրդեհների ավելի քան 24 հազար դեպք։
Նշենք, որ Sikorsky ուղղաթիռներ կան նաև Թուրքիայի ԶՈւ սպառազինության կազմում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)