Կրակել են Ինգուշեթիայի Սոցապահովագրության հիմնադրամի նախագահի վրա
Ռուսաստան
Հարձակման արդյունքում վիրավորվել է Ինգուշեթիայի Սոցիալական ապահովագրության հիմնադրամի նախագահ Մուհամեդ Մարխևը։ Այս մասին հաղորդում է ռուսական Ռիա Նովոստի լրատվական գործակալությունը՝ վկայակոչելով Ինգուշեթիայի ներքին գործերի նախարարության տարածած հաղորդագրությանը։
«Մոսկվայի ժամանակով մոտ 3:50–ի սահմաններում երեք դիմակավոր անձինք ներխուժել են Նազրանիի Ջաբագիևա փողոցում գտնվող Մարխևի առանձանտուն և մի քանի անգամ կրակել Մարխևի ոտքերին, հարվածներ հասցրել կնոջը, այնուհետև 200 հազար ռուբլի ընդհանուր արժողությամբ ոսկյա զարդեր են վերցրել և հեռացել»,– հայտարարել է ոստիկանության աշխատակիցը։ Մարխիևն այժմ գտնվում է հիվանդանոցում, նրա վիճակը բժիշկները բավարար են համարում։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)