Եգիպտոսի սահմանադրական դատարանը չեղյալ է համարել խորհրդարանական ընտրությունները
Աշխարհ
Եգիպտոսի սահմանադրական դատարանը որոշում է կայացրել, ըստ որի՝ Ահմեդ Շաֆիկը, ով Մուբարաքի ղեկավարման տարիներին զբաղեցրել է երկրի վարչապետ պաշտոնը, կարող է մասնակցել նախագահական ընտրությունների երկրորդ փուլին։ Այս մասին տեղեկացնում է BBC-ն։
Ահմեդ Շաֆիկի ընտրություններին մասնակցելը կասկածի տակ էր դրվել ապրիլին մտցված օրենքի պատճառով, ըստ որի՝ նախկին կառավարության անդամներին արգելվում է իրենց թեկնածությունն առաջադրել երկրի նոր ղեկավարությունը ձևավորող ընտրություններին։
Դատարանի որոշման համաձայն՝ այդ օրենքը ճանաչվել է հակասահմանադրական։ Դրա հետ կապված սահմանադրական դատարանի անդամները չեղյալ են հայտարարել խորհրդարանի ստորին պալատի պատգամավորների 1/3-ի ընտրությունները։
Ինչպես հայտնում է Կահիրեում BBC-ի թղթակիցը, պատգամավորական մանդատների մեծ մասը, որոնց համար պետք է կազմակերպվեն կրկնակի ընտրություններ, նախկին քվեարկության արդյունքներով բաժին էին հասել «Մուսուլման եղբայրներ» շարժմանը։


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ