Թե ում ֆանտազիան է դա, ինչի համար է արվում, ես չեմ կարող ասել. Ալիկ Սարգսյանը՝ իր «ձերբակալության» լուրերի մասին
Հասարակություն
Համացանցում տարածված տեղեկատվությունը, թե ՀՀ նախկին Ոստիկանապետ Ալիկ Սարգսյանը ձերբակալվել է, իրականությանը չի համապատասխանում: Այս լուրը ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի հետ զրույցում անձամբ հերքել է Ալիկ Սարգսյանը:
Ալիկ Սարգսյանն իր զարմանքն է հայտնել լուրի կապակցությամբ և այն համարել անհեթեթություն: Գ. Շամշյանի հարցին ի պատասխան Ալիկ Սարգսյանն ասել է. «Իհարկե չի համապատասխանում իրականությանը: Դա անհեթեթություն է: Ես չգիտեմ ինչի համար է դա արվում, նույնիսկ չեմ կարող մեկնաբանել: Թե ում ֆանտազիան է դա, ինչի համար է արվում, ես չեմ կարող ասել»:
Նշենք, որ այս տեղեկատվությունը հրապարակվել էր «Ազգային գաղափար» էլեկտրոնային օրաթերթի կայքում, որը նաև տարածվել է սոցիալական ցանցերում և ակտիվ քննարկվում է: Աղբյուրը՝ Tert.am։


















































Ամենադիտված
Այնթափի դպրոցը սգում է աշակերտուհու մահը