Վրաստանի և Հայաստանի վարչապետները քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները
Աշխարհ
Վրացական խորհրդարանի պաշտոնական կայքը հաղորդում է, որ ուրբաթ օրը երկօրյա այցով Վրաստան ժամանած Հայաստանի վարչապետ Տիգրան Սարգսյանը Վրաստանի խորհրդարանի ղեկավարի՝ Նիկա Գիլաուրիի հետ քննարկել են համագործակցության ընդլայնման հնարավորությունները։
«Ողջունելով Սարգսյանին՝ Վրաստանի վարչապետը հույս հայտնեց, որ վաղվա հայ–վրացական միջկառավարական հանձնաժողովի նիստը, որն ուղղված է տնտեսական համագործակցությանը՝ կանցնի արդյունավետ»,– ասվում է հաղորդագրության մեջ։
Երկու երկրների վարչապետները քննարկել են նաև երկկողմանի հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։


















































Ամենադիտված
4 ոչ աշխատանքային օր կլինի