«Հրապարակ». Մհեր Սեդրակյանին «գոլդ» տեղ է բաժին հասել. միանգամից երկու սենյակն ԱԺ–ում
Հայկական Մամուլ
Ի տարբերություն նախորդի, այս Ազգային ժողովում բուռն թափով վերանորոգման աշխատանքներ չեն ընթանում: Պատգամավորները հոգում են միայն իրենց կահույքի հոգսը: Բացառությամբ՝ Մհեր Սեդրակյանի: Նրան բաժին է հասել «գոլդ» տեղ՝ միանգամից երկու՝ 209-210 սենյակները, երկրորդ հարկի սկզբնամասում, դահլիճին շատ մոտ: Խորհրդարանում «ամենապրեստիժնի» են համարվում դահլիճին մոտ սենյակները: Ասում են՝ սա Աժ նախագահի հատուկ վերաբերմունքի արտահայտությունն է: Թոխմախի Մհերը շինարարական բուռն աշխատանքներ է իրականացնում ներսում. երկու սենյակները միացնում է իրար, որպեսզի օրենսդրական աշխատանքներ կատարելու համար «պրաստոր» ունենա, սիրտը չնեղվի, օրենքները հանգիստ գրի:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ