«Երկիր». Մի քանի օրից Ծառուկյանը կվերադառնա և հանդես կգա Օսկանյանի գործի վերաբերյալ հայտարարությամբ
Հայկական Մամուլ
ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանն անձնական հարցերով, ինչպես «Երկիր»-ին տեղեկացրել է ԲՀԿ նախագահի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը, գտնվում է արտերկրում: Վերջինիս փոխանցմամբ, Ծառուկյանը կվերադառնա մի քանի օրից, կհանդիպի Վարդան Օսկանյանի հետ և հանդես կգա համապատասխան հայտարարությամբ:
ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը նշել է նաև, որ չնայած Ծառուկյանն արտերկրում է, բայց նրան պարբերաբար և հանգամանորեն տեղեկացվում է Օսկանյանի հետ կապված բոլոր գործընթացների մասին:
«Բնականաբար, կուսակցությունը մտահոգված է պարոն Օսկանյանի շուրջ ստեղծված պատմությամբ»,- նշել է ԲՀԿ նախագահի մամլո խոսնակը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ