«Հրապարակ». Ծառուկյանը Բելառուս է գնացել կոնյակի գործարանի գործով
Հայկական Մամուլ
Գագիկ Ծառուկյանն այս օրերին դարձյալ գտնվում է Բելառուսում, մեկնել է երկուշաբթի օրը. այս մասին թերթը տեղեկացել է ԲՀԿ-ից: Պաշտոնական պատասխանն է՝ գնացել է կոնյակի գործարանի գործով: Ե՞րբ է վերջապես բացվելու Ծառուկյանին անվերջ Բելառուս «կանչող» այդ գործարանը. ԲՀԿ-ում կոնկրետ ժամկետներ այս պահին չեն կարող ասել՝ առաջիկայում: Տեղեկացրին, որ կոնյակը տակառներով Հայաստանից տեղափոխելու են Բելառուս, այնտեղ կատարեն շշալցում, պահեստավորում: Ասացին, որ դա Բելառուսում Ծառուկյանի առաջին և միակ բիզնեսն է: Այդ այցերի ընթացքում Ծառուկյանը պերմանենտ հանդիպո՞ւմ է Ռոբերտ Քոչարյանին. հարցը մնաց անպատասխան: Ծառուկյանը Հայաստան կվերադառնա առաջիկա շաբաթ-կիրակի»։


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ