«Հրապարակ». Միասին խախտել են ՀՀ պաշտոնական լեզվի մասին օրենքը
Հայկական Մամուլ
ԵԱՀԿ գործող նախագահ էմոն Գիլմորի հետ խորհրդարանական կուսակցությունների հանդիպումը հայերենով բացելով՝ Աժ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Արտակ Զաքարյանն այնուհետև խոսքը փոխանցել է Աժ ԲՀԿ ներկայացուցիչ Վարդան Օսկանյանին: Վերջինս շատ արագ և առոգանությամբ սկսել է խոսել Ղարաբաղից և ընտրություններից՝ անգլերենի իր փայլուն իմացությամբ զարմացնելով պարոն Գիլմորին: Կառուցողական ընդդիմությունից չի ցանկացել հետ մնալ արմատական ընդդիմության ներկայացուցիչ Լևոն Զուրաբյանը. նա ևս խոսել է ընտրությունների «կեղծված» արդյունքներից և բանտարկված ՀԱԿ ակտիվիստներից: Դարձյալ անգլերենով: Պառլամենտական մեծամասնության ներկայացուցիչ Արտակ Զաքարյանը, տեսնելով, որ «իրավիճակը դուրս է գալիս վերահսկողությունից», ասել է, որ բոլոր երկրներում էլ ընդդիմության գործն իշխանություններից բողոքելն է: Դարձյալ անգլերենով: Արդյունքում բոլորով միասին խախտել են ՀՀ պաշտոնական լեզվի մասին օրենքը:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ