«Չորրորդ ինքնիշխանություն». Վարդան Այվազյանը ցանկանում է հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել
Հայկական Մամուլ
«ՉԻ» տեղեկություններով՝ մոտ օրերս գործնական այցով պատրաստվում է Հնդկաստան մեկնել ԱԺ պատգամավոր Վարդան Այվազյանը: Բանից պարզվում է՝ ՀՀ-ում ընդամենը մեկ երկաթի հանք ունեցող Այվագյանը ձեռնամուխ է եղել հանքարդյունաբերության ոլորտում նորարարություններ մտցնել նաև հնդիկ բարեկամների միջոցով: Խորհրդարանականների շրջանում տարածված լուրերի համաձայն՝ բիզնես դաշտում առավելագույն ճարպկություն ցուցաբերած սույն պատգամավորը հաջողեցրել է Հնդկաստանում շփումների մեջ մտնել տեղի խոշորագույն մեծահարուստների հետ, որոնք պատրաստակամություն են հայտնել հանքարդյունաբերության ոլորտում ՀՀ-ում մեծ գումարներ ներդնելու: Սակայն այս խոսակցությունների համատեքստում Այվազյանի գործերին քիչ թե շատ տեղյակ շրջանակները նշում են նաև, որ Այվազյանը դեռևս դանդաղում է իր նախկին պայմանավորվածությունները վերջնական տեսքի բերելու, քանի որ այդ առթիվ նա իր պատճառներն ունի:
Բանն այն է, որ Այվազյանը նախ սպասում է ՀՀ կառավարության վերջնական կագմի ձևավորմանը, երկրորդ՝ Այվազյանի հեռահար ծրագրերր շատ ավելի հարթ կարող էին ընթանալ Հովիկ Աբրահամյանի վարչապետ նշանակվելու դեպքում: Թեև, չի բացառվում, որ Այվազյանը իրեն ձեռնտու պայմաններով կկարողանա ընդհանուր հայտարարի գալ նաև ներկայիս կառավարության հետ:


















































Ամենադիտված
Ո՞րն է սիրված արտիստ Արտաշես Ալեքսանյանի մահվան պատճառը. հայտնի են մանրամասներ