ԱՄՆ-ը 76 միլիոն դոլար տրամադրել է՝ ի աջակցություն ազատության
ԱՄՆ
ԱՄՆ-ը վերջին 4 տարիներին 76 միլիոն դոլար տրամադրել է՝ ի աջակցություն համացանցի ազատության, հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամլո խոսնակ Վիկտորիա Նուլանդը։
«Մենք երկարաժամկետ ծրագրեր ենք իրականացնում, որոնք օգնում են այն երկրների մարդկանց, որտեղ համացանցի հասանելիությունը սահմանափակված է և համացանցի միջոցով հասկանալու հնարավորություն ենք տալիս առ այն, որ համացանցը մարդկանց հիմնարար ազատություններից մեկն է։ Այդ ծրագրերը ներառում են, մասնավորապես Սիրիան»,– ասել է Նուլանդը՝ հինգշաբթի հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում։
ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի վարչակազմն իր աջակցությունն է հայտնել համացանցի ազատության և սոցիալական ցանցերի վերաբերյալ, որը նաև Օբամայի վարչակազմի առաջնահերթություններից է համարվում։
Միայն այս տարի Օբամայի վաչակազմը նախատեսում է 25 միլիոն դոլար տրամադրել նման ծրագրերի ֆինանսավորման համար։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)