Քըրքորյանը կրթություն չստացածների հնգյակում
Աշխարհ
Արդյո՞ք բուհում ստացած գիտելիքները կարևոր են, որպեսզի կյանքում հաջողությունների հասնեք: Ահա աշխարհի ամենահարուստ միլիարդատերերից հինգի անունները, ովքեր կիսատ են թողել ուսումը, սակայն բախտը նրանց ժպտացել է: Այս ցուցակում է հայտնվել նաև հայազգի միլիարդատեր Քըրք Քըրքորյանը:
Քըրքորյանը, ով համարվում է Լաս Վեգասի գլխավոր բիզնեսմեններից մեկը, ունի մի շարք հյուրանոցներ, խաղատներ, ավիաուղիներ, հայտարարել է, որ ինքը դպրոցը թողել է 8-րդ դասարանում, որպեսզի դառնա սիրողական բռնցքամարտիկ: Քըրքորյանի ունեցվածքը գնահատվում է 3.1 մլրդ դոլար:
Այս հնգյակում են գտնվում նաև Ռիչարդ Բրենսոնը՝ «Virgin» կորպորացիայի սեփականատերը, ով դպրոցը թողել է 16 տարեկանում:
Ամերիկացի միլիարդատեր Կառլ Լինդներ-կրտսերը նույնպես ուսումը կիսատ է թողել և սկսել է ընտանեկան ագարակի կաթը առաքել՝ հետագայում այդ ագարակը վերածելով «United Dairy Farmers» ընկերության, որն ունի ֆիրմային խանութների ցանց:
Ֆրանսուա Պինյոն գիտելիքով ևս չի փայլել դպրոցում: Սակայն հիմա նրա ունեցվածքը գնահատվում է 8.7 մլրդ դոլար:
Ցուցակը եզրափակում է Ամասիո Օրտեգան՝ «Inditex» ընկերության սեփականատերը, ով 14 տարեկանում թողել է դպրոցը, որպեսզի վերնաշապիկների խանութում առաքիչ աշխատի:


















































Ամենադիտված
Ալիևը հայտարարություն է արել սեպտեմբերի 27-ի կապակցությամբ