ԱՄՆ-ը կաջակցի Վրաստանին ՀՕՊ համակարգի զարգացման և ուղղաթիռների արտադրության ոլորտում
Վրաստան
ԱՄՆ-ը կաջակցի Վրաստանին օդային վերահսկողութան, ՀՕՊ համակարգի զարգացման և ուղղաթիռների պարկի արդիականացման ուղղությամբ։ Այդ մասին նշված է ԱՄՆ Պետդեպարտամենտի տարածած հայտարարությունում։
Հայտարարությունը տարածվել է հունիսի 5-ին Բաթումիում անցկացված ԱՄՆ–Վրաստան ռազմավարական համագործակցության հանձնաժողովի հանդիպումից մի քանի օր հետո։ Նշենք, որ այդ հանդիպմանը մասնակցել էր ԱՊՆ պետքարտուղար Հիլարի Քլինթոնը։
«Մենք բազմիցս քննարկել ենք օդային պաշտպանության համակարգի զարգացման, օդային տարածքի արդյունավետ վերահսկողության ուղղությամբ Վրաստանին աջակցություն ցույց տալու տարբերակները», – ասված է պետդեպի տարածած հայտարարության մեջ։
ԱՄՆ նույնպես պատրաստ է օգնել Վրաստանին ուղղաթիռային պարկն արդիականացնելու ուղղությամբ։
Ռուսաստանն ավելի վաղ հանդես է եկել Վրաստանին ԱՄՆ–ի կողմից զինտեխնիկա մատակարարելու դեմ։


















































Ամենադիտված
Ադրբեջանից ներմուծված բենզինը պետք է մնա բենզալցակայաններում, չպետք է օգտվեն դրանից (տեսանյութ)